Ցավոք, Ձեր հայտարարությունը պարունակում է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող տարրեր, որն իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Թույլ տվեք նշել, որ այսօր շատ թուրքեր արդեն չեն հավատում Ձեր իսկ նշած «1915թ. իրադարձություններին» ինչպես Դուք այն անվանում եք: Դատելով թուրք այցելուների՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տպավորությունների մատյանում թողած գրառումներից, նրանք բոլորն էլ ցանկանում են իմանալ ողջ ճշմարտությունը, որը խեղաթյուրվել և թաքցվել է իրենցից Թուրքիայի պատմության ընթացքում:
Այսօր ավարտվել է Սոֆիայում ընթացող Բռնցքամարտի Երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտիկները փայլուն են հանդես եկել՝ նվաճելով օլիմպիական երկու ուղեգիր, ոսկե մեդալ և բրոնզե մեդալ։
Եթե մանկական բնակչության շրջանում լուրջ հաջողություններ են աշխարհում գրանցվել, և յուրաքանչյուր տարի պատվաստումների միջոցով աշխարհում շուրջ 3 միլիոն մարդու կյանք է փրկվում, ապա նույնը չենք կարող ասել մեծահասակ բնակչության համար: Պետք է ասեմ, որ Հայաստանը մի փոքր տարբերվում է աշխարհի բոլոր երկրներից, որովհետև մենք մեծահասակ բնակչության շրջանում նույնպես պատվաստումներ անում ենք, և միջազգային ժողովների, հանդիպումների ժամանակ արդեն Հայաստանի օրինակը, որպես մոդել, կիրառվում է:
Բացօթյա առևտրով զբաղվողների համար 2014թ-ի հունվարի մեկից գործում է տեղական տուրքի դրույքաչափի նոր սակագին:
Կարելի է տասնյակ վարկածներ, տարբերակներ առաջ քաշել, որոնք, սակայն, հանգում են երկու հնարավոր ելքի՝ կամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև կա իրական դիմակայություն, և տեղի ունեցողը դրա հետևանքն է, կամ նրանց միջև առկա է հիմնավոր պայմանավորվածություն, և տեղի ունեցողը կրկին դրա հետևանքն է՝ դիմակայության իմիտացիայի պայմաններում:
Պուտինը հույս է հայտնել, որ ռուսական ինտերնետը կզարգանա բավական ինտենսիվ ու արագ և կապահովի Ռուսաստանի շահերը:
Մոսկվան հարկադրված է արձագանքել Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի զարգացմանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «անպայման» բողոքարկելու է վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը մերժել էր Հ. Ալումյանի բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով կասեցվել էր փաստաբանի բողոքների քննությունը մինչև քրեական գործի բոլոր նյութերի տրամադրումը դատարանին:
Սիրիայի քիմիական զենքի ամբողջովին ոչնչացումը կիրականացվի մինչև ընթացիկ տարվա հունիսի վերջ:
Գյումրու փողոցներից մեկում հայտնաբերվել է մահացած տղամարդու դի: Տղամարդը ընկած է եղել Գյումրու Վ. Սարգսյան փողոցի առաջին շենքի հարեւանությամբ:
Օրակարգը սկզբունքորեն համաձայնեցված է:
Երեկ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ կենսաթոշակային բարեփոխումների խնդրի վերաբերյալ ուշագրավ հայտարարությամբ: Կառավարության ղեկավարն իր վեցկետանոց հայտարարությամբ բոլոր խորհրդարանական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին, մասնավորապես` «Դ!ԵՄ ԵՄ» շարժմանը, առաջարկեց համագործակցել կառավարության հետ կենսաթոշակային բարեփոխումների նոր օրինագիծը մշակելու գործում:
Նույն տվյալներով՝ տեխնիկայի շարասյանը հաջորդում է 12 մարտական ուղղաթիռ:
Բայց հիմա մենք այդ հնարավորությունից մեզ զրկում ենք, որովհետեւ Եվրասիական միության գաղափարախոսները լավ հասկանում են` ինչ է նշանակում միության մեջ մի երկիր ունենալ, որը քո նկատմամբ ունի առավելություններ: Հայաստանը կդառնար տրանզիտ մի երկիր, որտեղ Չինաստանից կամ գնային առումով մատչելի արտադրանք թողարկող այլ երկրների համար կդառնայինք հավաքման կետ, հիմա մեզ զրկում ենք այդ հնարավորությունից:
Այս էլ երկրորդ տարին անընդմեջ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում Սարյանի պուրակից դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ ՀԱԿԿ-ի կողմից կազմակերպվող երթին: Պատճառաբանությունը նույնն է`Լևոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է` նա հիվանդ է գրիպով:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ապրիլի 24-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում կյանքի 86-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Աղապարոնի Օրբելյանը:
Փոխարենը նա վերստին գործածել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը:
Ակցիային մասնակցել է մոտ 50 մարդ:
Եթե դա դառնա մշտական աշխատաոճ եւ լսվի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի տեսակետը մինչեւ նախագծերը խորհրդարան բերելը եւ նախագծերը քննարկելը, իհարկե սա լավ աշխատաոճ է:
Էրդողաններն ու դավութօղլուները կարող է կրկին խոսեն հայերի ցավի մասին՝ կոչ անելով «հասկանալ նաև իրենց ցավը», բայց երբեք չեն խոսելու հայերի կորուստների մասին…
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Մոսկվայում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը կասեցնում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի` ՆԱՏՕ-ի հետ շփումները` հաշվի առնելով վերջինիս դիրքորոշումը Ուկրաինայի հարցով:
HRW-ն ընդգծել է, որ Թուրքիայից Միրկադիրովին արտաքսելուց անմիջապես անց Ադրբեջանում նրան կալանավորելը վկայում է, որ դա եղել է համակարգված գործողություն:
Այսօր մի խումբ հոգևորականների, ՀՀ քաղաքական վերնախավի հետ Ծիծեռնակաբերդ էր այցելել նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Նա փոքր-ինչ հեգնախառն ժպիտով, կարմիր մեխակների բույրը շնչելով լսեց լրագրողների հարցը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ, սակայն այդպես էլ մեկնաբանություններ չարեց՝ նշելով, թե արդեն մեկ անգամ հայտնել է այդ մասին իր կարծիքը:
Սիրիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 3-ին:
Վստահ եմ, որ նա այս տարի ևս իր հիշատակի տուրքը կմատուցի 1,5 մլն հայ զոհերի հիշատակին, ովքեր տեղահանությունների, մահվան երթերի, ջարդերի զոհ դարձան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Վստահ եմ, որ Օբաման կդատապարտի այս իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենավատթարագույն նախճիր: Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն:
Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանին միջնորդել է Տ. Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել գրավով: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ խափանման միջոցը 500 000 դրամ գրավով փոխելու մասին միջնորդությունը ներկայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, և դեռևս չգիտի՝ որ դատավորին է մակագրվել միջնորդությունը:
Պատրիարքարանի տարածած հայտարարությունում նշված է, որ Էրդողանի հայտարարությունը նոր էջ է բացել հայ-թուրքական հարաբերություններում:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքի քաղաքային խորհուրդը ս.թ. ապրիլի 22-ին միաձայն բանաձև է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին։ Բանաձևում մասնավորապես նշվում է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Քարվաճառի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ։
Մեր ժամանակներում բոլորն իրար հետ մրցում էին ու ուզում էին ավելի ժամանակակից երգել, իսկ հիմա շատ տաղանդավոր աղջիկներ ու տղաներ ձգտում են ռաբիսի, որպեսզի ավելի շատ ծափերի արժանանան։ Հասկացանք, որ «տաշի-տուշի, դու գնացիր, ես եկա, աչքերդ թաց են» երգելով՝ նրանք ուզում են դուր գալ հանդիսատեսին։ Թեքումը դեպի ռաբիսը շատ զգալի է։