Ըստ ՀՀ պատվիրակի` չնայած 1994թ. ԲԶՄՀ-ին հաջորդած տարիներին գրանցված զգալի առաջընթացին` դեռևս անելիքներ կան ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում, ներառյալ բնակչության և զարգացման ռազմավարությունների ամրապնդման, սեռական/վերարտադրողական առողջության և իրավունքների, ուղղությամբ:
Պարզվել է, որ տան մոտակայքում այրվում է մոտ 500 կգ պոլիէթիլենային հումք և ծառ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.32-ին, մարվել՝ 21.49-ին:
«Ֆորդ տրանզիտ» մակնիշի 636ՕT61 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչից տեղում զոհվել է անձը չպարզված քաղաքացի:
Ադրբեջանցիների կողմից գերեվարված՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանին վերադարձնելուց հետո Ադրբեջանը պարտավոր է նաև ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնել:
Առաջին սխալը, ըստ Օսկանյանի, այն է, որ Հայաստանի կառավարությունը չկարողացավ կանխատեսել համաշխարհային տնտեսական ճգնաժամը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով համարվում է Տիգրան Սարգսյանի մտերիմներից մեկը, հույս ունի, որ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մի օր կանդրադառնա իր հրաժարականին:
Իրանը պլանավորել է մոտակա տարիներին կառուցել ևս 4 ատոմակայան:
36-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` Երևանի հիվանդանոցներից մեկի ծննդատան նորածնային բաժանմունքի բուժքույր, բժշկական կենտրոն ընդունված կնոջ նկատմամբ ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով անզգուշությամբ վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:
Բեգիայում դեսպանի պաշտոնում նշանակվելը արեւմտամետ, հատկապես եվրոպամետ քաղաքական գործիչ Տիգրան Սարգսյանի սրտով է:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ Հովիկ Աբրահմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,- նշվում է փաստաթղթում, որը տեղադրված է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում:
Բուժկետի տանիքն ու պատերը փտած են, իսկ տարածքն ընդամենը 16 քմ է: Միջպետական մայրուղու հարևանությամբ գործող բուժեկոտւմ օգնություն են ցուցաբերում ոչ միայն համայնքի բնակիչներին, այլ նաև ճանապարհով անցնող քաղաքացիներին:
Ապրիլի 13-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց Ծաղկազարդը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա Մոնտրեի կոնվենցիայի դրույթների խախտում:
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած:
Երեխան երջանիկ է, երբ երջանիկ են ծնողները, երբ ընտանիքում սեր է և փոխադարձ հարգանք:
2007 թվականի օգոստոսի 28-ին Թուրքիայի նախագահ դառնալուց հետո Աբդուլլահ Գյուլին հաջողվել է անել ավելին, քան` Թուրքիայի նախկին մի քանի նախագահի միասին վերցրած:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ուազ» մակնիշի 34 ԼՍ 618 (վարորդ՝ Մ. Շ.) և 67 ՏԼ 869 պետհամարանիշներով (վարորդ՝ Ո. Ա.) ավտոմեքենաները:
Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակում մեծ իրարանցում էր: Հայաստանի կին-վարորդների ֆեդերացիան՝ ի դեմս Մագա Մարտիրոսյանի, կազմակերպել էր կին-վարորդների ամենամյա առաջնություն: Միջոցառմանը մասնակցում էին 26 հայ վարորդ-կանայք:
«Կանխատեսելի և Հանրապետական կուսակցության կողմից ամենատրամաբանական նշանակումն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածության հաստատմանը:
Խարկովում այսօր բախումներ են տեղի ունեցել ֆեդերալիզացիայի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:
Ապրիլի 11-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Զարթոնք գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վարագ Հ.-ին:
Առաջին հերթին, ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Ցանկացած պետական գործչի համար բարձր պաշտոնում ծառայել սեփական ժողովրդին մեծ երջանկություն է, և ի շնորհիվ ձեզ՝ ես այդ երջանկությանն արժանացել եմ և ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել:
Բոլոր իմ հաջողությունները եղել են Հանրապետական կուսակցության շնորհիվ, Ձեր սատարման շնորհիվ և այս անգամ ևս Հանրապետական կուսակցության առաջարկով ես առաջադրվում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնին: Դա անելու եմ գիտակցումով և մեծ նվիրումով:
Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակումներից:
Արարատի մարզի 28-ամյա երիտասարդը մեղադրվում է խուլիգանության մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավի միջանցքում ձեռքով և իր առջևի մասով սկսել է հպվել բորուղեկցորդուհիների հետույքներին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում ապրիլի 11-ին տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը:
Այդ զորավարժություններին մասնակցում է Իրանի արևմտյան նահանգների ավելի քան 6000 սահմանապահ:
ԲՀԿ չի քննարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը, դա մեր օրակարգում չկա: ԲՀԿ ևս մեկ անգամ շեշտել է, որ այս փուլում դեմ է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, և որ ներկայումս առաջին հերթին անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ:
Այս նշանակումով փորձ է կատարվում իրադրությունը փոխել, բայց ես հույս ունեմ, որ մեր գործընկերները կհասկանան, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե իշխանությունը շարունակի այն քաղաքականությունը, որ այս տարիների ընթացքում է իրականացրել:
«Կոալիցիոն կառավարության ձևավորումը տեսականորեն չի բացառվում: Կառավարությունը հիմա էլ կոալիցիոն է` ՕԵԿ-ի հետ: Տեսականորեն որևէ բան չբացառենք, բայց հստակ լուծում այս պահին չկա: Համագործակցության ի՞նչ մակարդակ կլինի այլ կուսակցությունների հետ՝ պարզ կլինի մոտակա օրերին»,- ասաց Ս.Նիկոյանը: