
Բաշար Ասադը ստորագրել է ընտրական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանը

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է ընտրական հանձնաժողով ստեղծելու մասին դեկրետը: Այդ մարմինը պաշտոնապես անվանվել է Ընտրությունների գծով բարձրագույն դատական հանձնաժողով անունը:
Դրա կազմում ընդգրկվել է սիրիացի 14 դատավոր: Սիրիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 3-ին: Երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների համար քվեարկությունն անցկացվելու է մայիսի 28-ին:
Երեքշաբթի Սիրիայի ՍԴ-ում մեկնարկել է նախագահի թեկնածուներին գրանցելու գործընթացը, որը տևելու է մինչև մայիսի 1-ը: Ներկա դրությամբ գրանցված է երկու թեկնածու՝ 43-ամյա պատգամավոր Մահեր Աբդալ Հաֆիզ Հաջարը և կառավարության նախկին անդամ, 54-ամյա Հասան Աբդել Իլյահի ան-Նուրին: