Human Rights Watch-ը պահանջել է ազատ արձակել Ռաուֆ Միրկադիրովին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված լրագրող ու քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովին:

HRW-ն ընդգծել է, որ Թուրքիայից Միրկադիրովին արտաքսելուց անմիջապես անց Ադրբեջանում նրան կալանավորելը վկայում է, որ դա եղել է համակարգված գործողություն, որը խախտում է միջազգային իրավունքը: HRW-ը կարևորել է Միրկադիրովին ազատ արձակելը նախքան նրա դեմ ներկայացված մեղադրանքների շուրջ անկախ հետաքննություն անցկացնելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930