
Համացանցն առաջացել է որպես ԿՀՎ-ի հատուկ նախագիծ և այդպես էլ զարգանում է. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ ու կարևոր է համարում ազգային ինտերնետային խոշոր ռեսուրսների սերվերների տեղակայումը Ռուսաստանի տարածքում՝ կապված դրանցում պարունակվող տեղեկատվությունը պաշտպանելու հետ:
Պուտինն այդ մասին հայտարարել է Սանկտ Պետերբուրգում անցկացված մեդիաֆորումի ժամանակ. «Դա կարելի է, պետք է անել, սակայն դա պահանջում է ժամանակ ու կապիտալի ներդնում:
Ներկայումս տվյալների հիմնական հոսքն ընթանում է ԱՄՆ-ում տեղակայված սերվերների միջոցով, ուր ամեն ինչ վերահսկողության տակ է: Համացանցն առաջացել է որպես ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հատուկ նախագիծ և այդպես էլ զարգանում է»:
Պուտինը հույս է հայտնել, որ ռուսական ինտերնետը կզարգանա բավական ինտենսիվ ու արագ և կապահովի Ռուսաստանի շահերը: