
Պոլսո Հայոց պատրիարքարանը ողջունում է Էրդողանի ուղերձը. Anadolu

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքարանը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը: Պատրիարքարանը ողջունել է Էրդողանի հայտարարությունը և ընդունել է նրա ցավակցությունները:
Պատրիարքարանի տարածած հայտարարությունում նշված է, որ Էրդողանի հայտարարությունը նոր էջ է բացել հայ-թուրքական հարաբերություններում և որ այդ հայտարարությունը հիմք կծառայի Թուրքիայի ու Հայաստանի ժողովուրդների միջև կամրջի գցման համար: