ԱՄՆ-ի 43 նահանգ տեղական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ Հայկական սփյուռքը չի խոչընդոտի դրան:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Խոսրով Հարությունյանը վստահեցրել է, որ այդ բոլորը ձեռք է բերել 2002-2006 թվականների ընթացքում. «Երբ որ ես, ըստ էության, որեւէ պետական պաշտոն չէի զբաղեցնում եւ զբաղվում էի բիզնեսով՝ գործարարությամբ»:
12 հղում` կարդալու առավելությունների եւ այն գրքերի մասին, որոնք կարեւոր նշանակություն են ունենում մարդկանց աշխարհընկալման վրա:
«Մենք խնդրել ենք նիստ հրավիրել` նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար»:
Ժամը 21.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Ղարիբջանյան փողոցի բնակիչ` 1990 թ. ծնված Ա. Ա.-ն:
Դեղնուցը պարունակում է կենսաբանորեն այնպիսի ակտիվ նյութեր, ինչպիսիք են լյուտեինը, խոլինը, լեցիտինը, բիոտինը, մետիոնինը: Դեղնուցում շատ են ճարպալույծ վիտամինները (A, D, E, B խմբի): Հանքային նյութերից կարևոր են ֆոսֆորը, ցինկը, ծծումբը, կալցիումը, կալիումը, մագնեզիումը, երկաթը: Մեծ է ձվի մեջ պարունակվող ֆոսֆորի դերը մարդու նյարդային համակարգի և գլխուղեղի կեղևի աշխատանքի համար:
Դանդաղ տեմպերով կառավարություն է ձևավորվում: Այսօր ոչ ոք ստույգ չի հիշում` նման նախադեպ ունեցե՞լ ենք, թե՞ ոչ: Բայց ամեն ինչ օրենսդրության ոգով է: Երկու-երեք օրը մեկ` մեկ կամ երկու նախարարի անուն է հրապարակվում: Քաղաքագետներն այս գործընթացը կառավարության ձևավորման փուլային տարբերակ անվանեցին:
Լյուսի Իշխանյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն էր, «Սթեյնվեյ արթիսթ» գործակալության անդամ։
Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ միջադեպին մասնակցել է միայն Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը գտել է, որ վերջինս համաներմամբ չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
46-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա աշխատելով ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, ՍՊԸ-ի տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, ընկերությանը պատկանող հասարակական սննդի օբյեկտին կից մահճակալներով և այլ անհրաժեշտ պարագաներով կահավորված երկու առանձնասենյակները հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար 6000-ական դրամով պարբերաբար տրամադրել է մարմնավաճառների:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար:
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի նախնական վերլուծություններն էլ բերել են այն եզրակացության, որ ամեն դեպքում ազատ տեղաշարժի հնարավորությունը եւ ՌԴ-ի քաղաքացիության կարգի դյուրացումը կարող են խթանել Հայաստանում արտագաղթը:
Ալավերդու քաղաքապետարանը, «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ» կազմակերպության հետ միասին քաղաքում կիրականացնի էներգախնայողության ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում քաղաքում շուրջ 70 նոր լուսակետ կավելանա։
Վերջին տարիներին ՀՀ պետական պարտքը կտրուկ ավելացել է՝ 2008թ. վերջում 584.6 միլիարդ դրամից 2013թ. վերջում հասնելով 1861.3 միլիարդ ՀՀ դրամի: ՀՀ կառավարությունը պնդում է, որ պետական պարտքը կայուն է և մտահոգության պատճառ չի կարող հանդիսանալ:
Հայաստանում ներդրվում է այընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտ: Երեկ կառավարության նիստում հավանություն տրվեց «ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և հարակից մի շարք օրինագծերի փաթեթին:
Մենք հանձնառու ենք աշխարհի բոլոր ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործին և մշտապես ակտիվորեն աշխատում ենք միջազգային ասպարեզում ուժեղացնելու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համագործակցությունն ու իրավական գործիքները:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2014 թ. առաջին եռամսյակում էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնողների վերաբերյալ հաշվետվություն: Ըստ այդմ՝ ՀՀ-ում գործող և հաշվետվություններ ներկայացնող 87887 տնտեսվարողներից էլեկտրոնային եղանակով հաշվետվություն է ներկայացրել միայն 60782-ը կամ 69.2%-ը:
Նոր կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել հնի կառուցածը քանդելուն: Երեկ գործադիրը հավանություն տվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությանը, որով վերացվում է ավտոմեքենաների համար 2012-ից սահմանված շքեղության հարկը:
Ճշմարտությունը չես կարող թաքցնել, քանի որ միլիոնավոր մարդիկ տարբեր վայրերում տուժել են ցեղասպանությունից, հետևաբար շատ առանձնահատուկ մի բան է:
Ամենաազդեցիկների թվում տեղ են գտել Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման:
Անցնելով փոքր մետաղյա տնակի կողքով՝ նկատում եմ, որ տնակը պատուհան չունի: Տիկին Անահիտը ժպիտը դեմքին դիմավորեց տնակի առջև, և բարեհամբույր ներս հրավիրեց՝ մատնանշելով իր թոռնիկին և ասելով, որ թոռնիկն է իրենց ուժ տալիս գոյատևելու: Նայում եմ շուրջբոլորս, և դեռ ինձ նույն հարցն է անհանգստացնում, թե իսկապե՞ս հնարավոր է ձմռան ցրտին գոյատևել այդ մետաղյա փոքր և անպաշտպան տնակում: Տիկին Անահիտին հարցնում եմ, թե առանց պատուհանի ինչպե՞ս են դիմանում:
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդ էր այցելել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ես չեմ կարծում, որ նույնիսկ այս առիթով, այդ կարեւոր, մեզ համար շատ ողբերգական իրադարձությունները պետք է քննարկումների առարկա դառնան: Ես այդ կարծիքին չեմ: Դրանք առանձին ֆրագմենտներ են՝ շատ պատասխանատու, շատ ցավալի, բայց ֆրագմենտներ, որոնք պետք է առանձին վերլուծել: Ես այդ կարծիքին եմ: Չի կարելի Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը հանգեցնել բուն Մարտի 1-ին:
2014թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպը գրեթե զրոյական։ Այս մասին վկայում են ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
«Կարևոր է ու ժամանակն է, որպեսզի Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Անգլիան ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»:
Այս դպրոցների ճաշարան-բուֆետները տեղակայված են հաստատությունների շենքերի առաջին հարկերում, մի փոքր խորը հատվածներում` մյուս դասասենյակներից ու աշխատասենյակներից հեռու` ճաշարանային հոտը չտարածելու նպատակով:
Ամերիկյան վարչակազմն այնքան ուշադրություն չի դարձնում հարցի քաղաքական մասին, որ շարունակում է բացառապես շեշտել այդ ողբերգության բարոյական կողմը: Իհարկե, չեմ ուզում ասել` ավելի լավ է ոչինչ չասի, քան այդպիսի ուղերձ հղի, բայց չեմ վարանի նաև ասել, որ այս և նախորդ տարիների ձևակերպումները բարոյականից այն կողմ չեն անցնում, իսկ հայ ժողովրդին արդեն վաղուց ոչ թե անհրաժեշտ է բարոյական աջակցություն, մենք բազմաթիվ ազգերի կողմից ստացել ենք այդ բարոյական աջակցությունը, մեզ պետք է աջակցություն, որպեսզի կարողանանք այս խնդիրը տեղափոխել քաղաքական պայքարի դաշտ:
Ապրիլի 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: