«Նորանշանակ կառավարությունում ուրվագծվում է հետաքրքիր մի առանձնահատկություն` գործադիր են վերադառնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը. արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, առևտրի ու արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ էկոնոմիկայի նախարար»:
«Իր բազում-բազմաթիվ «ապրուստները», Երևանի կենտրոնում ունեցած սպասարկման ու հյուրանոցային համալիրները վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուտով կավելացնի ևս մեկով»:
«Վերջին օրերին մամուլում լուրեր են տարածվել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը արդարադատության նախարարի պաշտոնում փոխարինելու է Հրայր Թովմասյանին»:
«Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարիղեկավարել է ՀՀ ԿԲ-ն և հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում։
Փսակին հայտարարել է, որ իրենք գոհ են Էրդողանի այդ ուղերձից՝ գտնելով, որ դա պատմական և դրական քայլ է:
Մնացածը կառավարության ձևավորումից հետո հայտնի կլինի։ Ժամանակը կգա, կիմանաք։ Ներդրումներ կլինեն։
2009 թվականին Հայաստանի հետ ստորագրեցինք արձանագրություններ և այն ժամանակ էլ պլանավորել էինք նմանատիպ հայտարարություն:
Երկրորդ պատճառը արևմտյան բարեկամների հետ հանդիպումներն էին:
Իսպանական «La Vanguardia» հրատարակչությունը տպագրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Մենք կտեսնվենք օգոստոսին» վեպի` նախկինում չհրատարակված հատվածը:
People –ի վարկանիշային ցուցակում տեղ են գտել նաեւ դերասանուհիներ Քերի Ռասելն ու Քերի Վաշինգտոնը, երգչուհի Փինկը եւ Ջոնի Դեփի ապագա կինը` դերասանուհի Էմբեր Հերդը:
Թունավորման նախանշաններով Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Գետափ գյուղի բնակիչներ՝ 2011թ. ծնված Տ. և 2010թ. ծնված Մ. Հ.-երը:
«Հպարտ եմ, որ համահեղինակել եմ թիվ 410 բանաձևը, որը Օսմանյան կայսրության գործողությունների հետևանքով 1915-ից մինչև 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում 1,5 միլիոն հայերի զոհվելու փաստն անվանում է իր իրական անունով՝ ցեղասպանություն», – գրում է սենատորը:
Հայաստանում այլընտրանքային հարկային ստուգումների վերաբերյալ ներկայումս շրջանառության մեջ գտնվող օրինագիծը աբսուրդ է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Գևորգ Պողոսյանը
Այն, ինչի մասին խոսում էին ոչ իշխանական պատգամավորները, իսկապես հուզում է հայ հանրության գրեթե բոլոր շերտերին. արագաչափ և տեսանկարահանող սարքերի կիրառման միջոցով արձանագրվող խախտումների համար տուգանքներն անհամաչափ են մարդկանց եկամուտներին, այդ սարքերը շատ դեպքերում տեղադրված են ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով, այլ ծառայում են` որպես թակարդ: Դրանք տեղից տեղ են տեղափոխոխվում, որպեսզի բանից անտեղյակ վարորդները չնկատեն և խախտումներ թույլ տան:
Առաջին անգամ տպագրում ենք 1915թ. հոկտեմբերի 15-ին պատմաբան, Օսմանյան պատմության մասնագետ Հովհաննես Հակոբյանի նամակը՝ գրող, հասարակական գործիչ Վահան Մալեզյանին (այն մեզ է հասել գրականագետ Արփիկ Ավետիսյանի անձնական արխիվից): Նամակում ցավալիորեն մանրամասն ներկայացված է հայ մտավորականության ոչնչացումը, սակայն նամակն արժևորում ենք նրանով, որ ընթերցելով այն` ևս մեկ անգամ համոզվում ենք՝ 100 տարվա մեջ մեր վերաբերմունքն իրականության ու ինքներս մեր հանդեպ չի փոխվել: Նամակը տպագրում ենք փոքրիկ կրճատումներով:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամեծ տուրքն այնպիսի պետության կայացումն է, որը կարող է իր քաղաքացիներին ոչ միայն պաշտպանել որևէ օտարի ցեղասպանությունից, այլև առաջին հերթին՝ չիրականացնել ոչ ֆիզիկական ցեղասպանություն սեփական ժողովրդի նկատմամբ:
Հայության այն հատվածը, որը մնաց Խորհրդային Միությունում, երկաթյա վարագույրով փակվեց աշխարհից, իսկ Խորհրդային Միության ներսում ազգային հարց գոյություն չուներ, այդ հարցերը մոռացության էին մատնվում: Այդ հարցը կրկին բարձրացվեց 1965 թ. ապրիլի 24-ին: Իսկ դրսում ապրող մազապուրծ հայերը շատ ծանր վիճակում էին և պետք է կազմակերպեին իրենց կյանքը՝ ներառվելով տարբեր երկրների հասարակությունների մեջ, ինչը հսկայական ջանքեր պահանջեց:
Ամբարտավան կեցվածքով, զենքը` գոտկատեղում:
Նարեկ Սարգսյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով առողջապահության նախարար է նշանակվել Արմեն Մուրադյանը, իսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պահպանել է իր պաշտոնը:
Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և հարակից մի շարք օրինագծերի փաթեթին:
Այսօր՝ ապրիլի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413 դրամ։ Հիշեցնենք որ նախորդ երեկ բորսայում արտարժույթով գործարք չէր կատարվել, իսկ ուրբաթ օրվա՝ ապրիլի 18-ի համեմատ փոխարժեքը նվազել է 1.5 դրամով կամ 0.36%-ով։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը, ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը դադարեցրել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, ինչը պայմանավորված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացմամբ:
Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններուն, «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Պառավաքար գյուղի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Վանիկ Զոհրաբյանին, ինչի հետևանքով նա մահացել է:
Այո, ես ոչ միայն պաշտպանել եմ Ռուդի Սալսեի զեկույցը, այլ նաև կոչ եմ արել ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդարաններին հստակեցնել իրենց ազգային օրենսդրությունը` անչափահասներին քայքայիչ աղանդներից պաշտպանելու համար: Եվ իմ այդ ելույթից հետո ինձ ևս հասնում են տեղեկություններ, որ որոշ աղանդավորական կազմակերպություններ իմ դեմ սրբազան պատերազմ են հայտարարել:
«Վարչապետ Էրդողանն այսօր հրապարակած իր հայտարարության մեջ ապարդյուն փորձ է կատարում՝ խուսափելու համար Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ պարզ, չլուծված երկկողմանի հակամարտության մակարդակի նվազեցնելով դեռևս անպատիժ մնացող միջազգային այս հանցագործության նշանակությունը»:
Ցեղասպանության ճանաչումը հարցի լուծում չէ, այն պետք է դատապարտել, ցեղասպանների հետևորդներին ու գաղափարախոսներին պատժել, որ մարդկության հանդեպ այդ զարհուրելի ոճրագործությունը ծիլեր չարձակի:
Պերճ Զեյթունցյանի պատվին երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո:
Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում:
Ծաղկաշատցիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Հողագործությունից այստեղ մեծ եկամուտներ չեն ակնկալում:
Պահանջում ենք` Հայոց Ցեղասպանության 100-րդտարելիցի նախաշեմին, համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտմանեւամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից: