Բաժիններ՝

Սիրիան արդեն իսկ հրաժեշտ է տվել իր քիմիական զենքի պաշարների 92.5 տոկոսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ու Քիմիական զենքն արգելող կազմակերպության համատեղ առաքելության ղեկավար Զիգրիդ Կաագն այսօր Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Սիրիայի քիմիական զենքի մոտ 92.5 տոկոսն արդեն իսկ ոչնչացված է կամ էլ դուրս է բերված երկրից:

Կաագը Սիրիայի իշխանություններին կոչ է արել անել ամեն ինչ՝ տվյալ հարցում վերջին քայլը կատարելու համար: Փետրվարի վերջին Սիրիայի իշխանությունների կազմած պլանի համաձայն, Սիրիայի քիմիական զենքի պաշարների դուրս բերման գործընթացը պետք է ավարտվի մինչև մայիսի 27-ը:

Սիրիայի քիմիական զենքի ամբողջովին ոչնչացումը կիրականացվի մինչև ընթացիկ տարվա հունիսի վերջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930