
Նավասարդ Կճոյանին նյարդայնացրեց իր սանիկի մասին հարցը (տեսանյութ). aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր մի խումբ հոգևորականների, ՀՀ քաղաքական վերնախավի հետ Ծիծեռնակաբերդ էր այցելել նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Նա փոքր-ինչ հեգնախառն ժպիտով, կարմիր մեխակների բույրը շնչելով լսեց լրագրողների հարցը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ, սակայն այդպես էլ մեկնաբանություններ չարեց՝ նշելով, թե արդեն մեկ անգամ հայտնել է այդ մասին իր կարծիքը:
Նրան նյարդայնացրել է իր սանիկին վերաբերող հարցը, նա լրագրողին թույլ չի տվել անգամ արտաբերել այդ հարցը՝ նշելով՝ «բա ամոթ չես անում, այս օրով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: