Ժամը 22.04-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցելՃՏՊ. «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ սիրային կապի մեջ գտնվող կնոջ հետ նախնական համաձայնության է եկել սեռական շահագործման նպատակով 2 անչափահաս աղջիկների հավաքագրելու, և նրանց տեղափոխումը Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կազմակերպելու և այնտեղ նրանց պոռնկության շահագործման հանձնելու դիտավորության մեջ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավարտվել է հերթական աղմկոտ դատավարությունը հայկական հանցախմբի երեք անդամների նկատմամբ:
Դպրոցն ու ընտանիքն անկախ իրենց ցանկությունից խախտել են երեխայի իրավունքը:
Փայլակ Հայրապետյանի խոսքով` Մհեր Սեդրակյանը իր հետ չի բանակցել, այլ տարածքը գնել է «Ամերիա» բանկից, քանի որ իր գույքն արգելանքի տակ է:
Միաժամանակ նա ավելացրել է, որ Կարեն Կարապետյանը ցանկություն չի հայտնել առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնում: Նրա խոսքով, Կարեն Կարապետյանն այլ ծրագրեր ունի:
Ապրիլի 22-ին, 25-26-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանում ավելի շատ շեֆեր կան, քան բանվորներ: Իսկ երկրին արտադրանք տվողը հենց բանվորներն են: Ես անհատ ձեռներեց եմ, ունեմ բանվոր, նրա աշխատավարձն առանձին եմ վճարում, բժշկական ապահովագրությունն՝ առանձին, իսկ այստեղ բանվորն իր աշխատավարձից է վճարում ամեն ինչի համար: Մեր ազգի համար ամենասարսափելի բանն է կաշառքը: Եթե մարդը հիմար է, ինչպե՞ս կարելի է փողով պաշտոն տալ:
Արարատյան դաշտավայրի ծիրանենիների 90 տոկոսը ցրտահարվել է մարտի 30-ի եւ 31-ի սառնամանիքի հետեւանքով, սակայն Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում ծիրանենիները նոր են ծաղկել։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի եկամուտն անցած տարի կազմել է միայն նրա պատգամավորական աշխատավարձը՝ 3 մլն 504 հազար 650 դրամ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում որևէ այլ եկամուտ նշված չէ:
Պայմանագրեր վավերացնելը մի հարց է, գործողության մեջ դնելը երկրորդ խնդիրն է: Ուստի, կարծում եմ, ժամկետները կսկսվեն 2015 թ. հունվարի մեկից ոչ շուտ:
Հնարավոր չէ աղքատության մեջ ապրել, ամեն օր առնչվել անարդարության հետ և շարունակել լինել երջանիկ: Այնպիսի մի դաշտ է ստեղծված Հայաստանում, որը բացառում է երջանկության հանգամանքը: Մենք ունենք մի երկիր, որտեղ ապրում են տառապող և դժբախտ մարդիկ:
Գյումրու տնակային ավանների վաղուց շարքից դուրս եկած տնակներում ավելի քան քառորդ դար բնակվում են հարյուրավոր ընտանիքներ, ովքեր ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակաների հերթացուցակներում:
Յանուկովիչն ընդգծել է, որ միայն այդ ամենից հետո հնարավոր կլինի երկրում խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելը:
Գերեվարված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամներն ապրիլի 18-ին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակին են փոխանցել իրենց որդուն ուղղված նամակ, սակայն նամակի փոխանցմանը հաջորդել են հանգստյան օրերը, ուստիեւ՝ Հակոբի ծնողները տեղեկություն չունեն՝ նամակը փոխանցվե՞լ է, թե՝ ոչ:
Microsoft-ի ու Nokia-ի միջև գործարքի ավարտից հետո Nokia Oy կորպորացիան կփոխարինվի Microsoft Mobile Oy-ով:
Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կան հիմնավոր կասկածներ, որ Ադրբեջանի քաղաքացի Ռաուֆ Միրկադիրովը վնաս է պատճառել Ադրբեջանի ինքնիշխանությանը, պետական անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու պաշտպանունակությանը:
«Բորիսպոլ» օդանավակայանում նրան դիմավորել են Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան ու Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետը:
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա հարությունյանը ընդունել է Ստեփանակերտ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 120 և 120ա հասցեում գտնվող հանրակացարանների բնակիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են շենքերի վերանորոգման և օտարման հետ կապված հարցեր:
Դուք մեկ քայլով եք հեռու արյունահեղությունից
Տարվա ընթացքում Ծառուկյանի եկամուտը կազմել է 1 մլրդ 885 մլն դրամ, որից 2 մլն 982 հազար դրամը նրա աշխատավարձն է, 1 մլրդ 320 մլն դրամը՝ շահաբաժինը, 562 մլն դրամը նա վարկ է վերցրել, իսկ մնացածը փոխառություններից ստացված տոկոսն է:
Հրապարակախոս Զորի Բալայանը կրկին նամակ է գրել, սակայն այս անգամ նա նամակ է ուղարկել Մոսկվա, Վաշինգտոն, տարբեր քրիստոնեական կազմակերպություններին:
Եթե Էրդողանը հաղթի օգոստոսի 10-ին երկրում նշանակված նախագահական ընտրություններում, ապա ԱԶԿ-ի շարքերում կա 4 անուն, որոնք կարող են դառնալ երկրի վարչապետ՝ փոխարինելով Էրդողանին:
Հայաստանը պատրաստ չէ միանալ այն մաքսային ռեժիմին, որը գործելու է Եվրասիական միության տարածքում: Եվ դրա ապացույցն այն է, որ Հայաստանն այս 6 ամիսների ընթացքում նույնիսկ չկարողացավ ընդունել այդ որոշումը` Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Այսինքն` հիմնական խնդիրը մաքսային ռեժիմի մեջ է, որին չեն կարողանում Հայաստանին միացնել:
Օբամայի այդ այցը հանդիսանալու է նաև ԱՄՆ-ի ասիական դաշնակիցների բարոյական աջակցության ցուցաբերում՝ ընդդեմ Չինաստանի ու Ռուսաստանի:
Մարզում կան շուրջ 100 վտանգված հուշարձաններ, սրբավայրեր, պաշտամունքային կոթողներ, հավատքի կոթողներ, եկեղեցիներ, մատուռներ, վանքեր: Հավատքի օջախների մեծ մասը կառուցված է վաղ միջնադարում՝ 5-7-րդ դարերում, միջնադարում՝ 10-13-րդ դարեր եւ 1800-1900-ական թվականներին:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Եթե Էրդողանը պահպանի նախագահական իր հավակնությունները, ապա ի հայտ կգա վարչապետ նշանակելու հարցը, որը չի լինի Աբդուլլահ Գյուլը:
: Գրության մեջ նաև նշվում է, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նման տվյալներով մեղադրյալ ներգրավված չէ: Որոշակիորեն անհասկանալի է վերջին հատվածը, այն դեպքում, երբ դիմումում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գոծով այլ անձի վերաբերյալ որևէ նշում չկա և ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության բաժնի պետի այդ մասին պատասխանը որևէ կերպ չի առնչվում դիմումում ներկայացվածին:
Կանազի հոսպիտալում 2013թ. տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 շարքային զինծառայողների՝ չնայած նրանցից ոմանց ծնողները նշել էին, որ իրենց երեխաները ծեծի են ենթակվել: