Բաժիններ՝

Աշխարհի ամենաթանկ համեմունքը Թուրքիայում է․ 1 կգ-ի գինը հասնում է 12.000 դոլարի

Թուրքիայում աճեցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված համեմունքը՝ զաֆրանը, որի 1 կիլոգրամի գինը հասնում է 600 հազար թուրքական լիրայի (12.500 դոլար)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բանն այն է, որ այդ արժեթավոր համեմունքի 500 գրամը ստացվում է մոտ 80.000 ծաղկից։ Զաֆրանն աչքի է ընկնում ոչ միայն բարձր գնով, այլ նաև կիրառության լայն շրջանակով՝ սննդից մինչև կոսմետիկա։

Թուրքիայի Քարաբյուք նահանգի Սաֆրանբոլու շրջանում սկսվել է զաֆրանի նոր սեզոնի սոխուկների տնկումը։ Իսկ բերքահավաքն ակնկալվում է հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին։

Թուրքիայում փորձարկվում է զաֆրանի մշակման 7 տարբեր մեթոդ՝ դասականից մինչև ալյումին պարունակող հողային խառնուրդի մեթոդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31