Բաժիններ՝

Անհետացած ոսկեգույն Մոցարտները

Տեղադրվելուց ընդամենը մի քանի շաբաթ անց Զալցբուրգից անհետացել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի՝ ոսկեգույն ներկով պատված ավելի քան 200 արձանիկ։

Հուլիսի կեսերին «Մոցարտեում» հիմնադրամի որոշմամբ Զալցբուրգում տեղադրվել էր 50 սմ բարձրությամբ 320 արձանիկ՝ գերմանացի կոնցեպտտուալիստ նկարիչ Օթմար Հերլի հեղինակությամբ, ով մասնագիտացած է հենց այսպիսի սերիական քանդակների ստեղծման գործում։ Մինչև օգոստոսի 12-ը իրենց տեղերում էր մնացել ընդամենը 110 արձանիկ, ինչից հետո հիմնադրամը փակեց ինստալյացիայի մի մասը Միրաբել պալատին կից բարոկկո ոճի զբոսայգում։

Մնացած մինի-Մոցարտներին կարելի է տեսնել կոմպոզիտորի նախկին տանը մինչև օգոստոսի 30-ը։

Կարդացեք նաև

Հերլի կարծիքով՝ խոսքը կազմակերպված գողության մասին է․ ինստալյացիայի ապամոնտաժումից հետո նկարիչը պլանավորում էր իր արձանիկները վաճառել 90 եվրոյով, այնպես որ անհետացած նմուշների ընդհանուր արժեքը մոտենում է 20 000 եվրոյի։

Ի դեպ, Հերլի համար սա իր աշխատանքների զանգվածային անհետացման առաջին դեպքը չէ. 2023 թվականին Բայրոյթից գողացել էին Ռիխարդ Վագների բոլոր 115 արձանիկները, և ոստիկանությանը չէր հաջողվել գտնել մեղավորներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31