«Համակարգում առկա թերությունները շտկելու համար խմբակցությունները առաջարկությունների նախագիծ են ներկայացրել որը մենք կքննարկենք կառավարությունում և կհայտնենք մեր կարծիքը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։
Ես վատ լողորդ չեմ, ես մեծացել եմ Հավայան կղզիներում և ունեմ մեծ պրակտիկա:
Ապրիլի 24-ին, ժամը 20.20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1959 թ. ծնված Իշխան Մ.-ն:
Պարզվել է, որ տղամարդն ինքնաթիռում իրեն պատշաճ չի պահել՝ խախտել է կանոնները, եւ չնայած դիտողություններին, շարունակել անկարգ պահվածքը, ինչի մասին ստիպված են եղել ահազանգել օդանավակայանի ոստիկաններին:
Օբաման վերստին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանն աջակցելու մեջ:
Պուտինի տվյալների համաձայն, առաջին տեղում ԱՄՆ-ն է, որի բաժնեմասը զենքի համաշխարհային շուկայում կազմում է 29 տոկոս:
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան հարգում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդների կամքը, և որ այդ երկրները Ռուսաստանի ռազմավարական գործընկերներն են:
«Որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և ՕԵԿ նախագահ՝ ես այսօր, հիմք ընդունելով ՕԵԿ քաղաքական որոշումը, հայտարարում եմ իմ հրաժարականի մասին»,- այսօր ԱԱԽ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւանում ապրիլի 25-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հետ՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ:
Մենք չենք ընդունի հումանիտար գործողության մասին որևէ կեղծ հայտարարություն:
ԱԺ ԲՀԿ գրասենյակում մեկնարկել է ոչ իշխանական քառյակի հանդիպումը։ Քիչ առաջ նույն սենյակ մտավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այս մասին նշված է Facebook-ի տարածած հայտարարությունում:
Ապրիլի 25-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ «պատմական այդ քայլը» կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:
«Յուրաքանչյուր մարզիկ պետք է ձգտի աշխարհի տարբեր անկյուններում բարձր պահել հայրենի երկրի անունն ու հաղթանակի բերկրանք պարգևել իր ազգին: Ակնառու է վերջին երկու տարում մարզաձևի զարգացումն ու առաջխաղացումը»,- ընդգծեց ՀԱՕԿ նախագահը՝ հավելելով, որ ձեքբերումներն այսքանով չեն սահմանափակվելու:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 12, գողության 3, խուլիգանության 2 և գողության 1 դեպք:
Եթե չլիներ Առաջին համաշխարհային պատերազմը, ապա հայերը կհանդիսանային մեր քաղաքացիներ:
Այսօր «Արվեստագետները՝ սահմանամերձ գյուղին» նախաձեռնության անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին այն դրդապատճառների մասին, ինչի համար որշեցին կազմակերեպել «Արվեստը` Սահմանին» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Նշենք, որ ցուցահանդեսի ողջ հասույթն ուղղվելու է սահմանամերձ Վազաշեն գյուղի համար մրգի, բանջարեղենի չորացման ագրեկատ` չորանոց կառուցելուն:
Ապրիլի 23-ին, ժամը 21.30-ին, «Աուդի Ա 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ռոստովյան փողոցի տներից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջը, պատճառել վնասվածքներ և նույն ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն:
Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հարգում օրենքները, այդ թվում՝ երթևեկության կանոնները, չի ցանկանում դրանց հետևել և, բնականաբար, չի ուզում խախտումների համար տուգանքներ վճարել։ Իրավական այդ նիհիլիզմի համար նրանք տվյալ դեպքում ունեն «լուրջ հիմնավորում»՝ ընդդիմադիրների և նրանց քարոզչության տարածած այն լուրը, թե «տուգանքների գումարի 70 տոկոսը գնում է Սաշիկի գրպանը»։
Համապատասխան իրավական ակտով փոփոխություններ կատարել եկամտային հարկի մասով ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում՝ դադարեցնելով հաշվետվության ծրագրային մոդուլի՝ ինքնաշխատ եղանակով կուտակային վճարների դաշտի կիրարկումը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին:
2014թ. ապրիլի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի առաջին միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխումը հետևյալ պայմաններով` պարտատոմսի տեսակը` անվանական արժեկտրոնային, անվանական արժեքը` 100,000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը՝ 1,000,000,000 ՀՀ դրամ, մարման ժամկետը` 3 տարի, արժեկտրոնային եկամուտը՝ 10%, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային:
Մարգվելաշվիլին ընդգծել է, որ Ուկրաինայի վերջին դեպքերը խաղաղության ու անվտանգության տեսանկյունից հատուկ մտահոգություն են հարուցում Եվրոպայում:
«Ես այդ կառավարությունն անվանել եմ և անվանելու եմ օլիգարխիայի կառավարություն, որովհետև այն բացառապես ներկայացնում է երկրում ֆինանսական և քաղաքական միացյալ կարողություններ ունեցող անձանց»։
Ապրիլի 24-ին, ժամը 00.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Տեղեկատվական դիմակայություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը:
Յացենյուկը միջազգային հանրությանը կոչ է արել միավորել Ռուսաստանի դեմ սեփական ջանքերը: