ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ապրիլի 30-ին ընտրվեց ԱԺ նախագահ: Նա շարունակում է համատեղել ԱԺ նախագահի և խմբակցության ղեկավարի պաշտոնները, որը օրենքի խախտում չէ: Բայց հնարավոր է, որ առաջիկայում ՀՀԿ-ն նոր ղեկավար ունենա:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները:
ՀՀ կառավարության որոշմամբ «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպվել է որպես «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի, հաստատվել է կանոնադրությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին:
Մասնագետները հետազոտել են հայտնի Garcinia cambogia հավելումը և պարզել, որ այն նպաստում է քաշի նվազեցմանը, սակայն այն վտանգավոր է հակադեպրեսանտ ընդունող մարդկանց համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:
Հիմա ի՞նչ անենք, եթե մարդիկ վերանշանակվել են ու հանրապետական կուսակցության անդամներ են, ասել էս ինչի մարդն է, էն ինչի մարդն է, չեմ կարծում, որ որեւէ մեկը խորհրդակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ ու նրանից ստացել դոբրոնդրանց նախարար նշանակելու:
Այսօր՝ ապրիլի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.5 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.14%-ով կամ 0.55 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2.2 միլիոն դոլար։
Ապրիլի 29-ին, ժամը 16-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա:
Նախագահ Սարգսյանի բացակայությունը Հայաստանի ստրատեգիական փոփոխության հետ որևէ կապ չունի, այսինքն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը փոխում է իր ռազմավարությունը՝ կապված եվրասիական ինտեգրման հետ, Մաքսային միության և Եվրասիական միության հետ:
Մարտի 5-ին էլ չենք մասնակցել, որտեղ ենթադրվում էր, որ պետք է ստորագրվեր այն. որովհետև պատճառները թաքնված են ոչ միայն Հայաստանի պարտավորությունների կատարման հետ: Մաքսային երկրները որևէ նշան ցույց չեն տալիս, որ պատրաստ են բավարարել Հայաստանի տնտեսության համար զգայուն հարցերը: Կա նաև մեկ այլ բարդություն, որը պայամանավորված է Եվրասիական միություն կազմավորելու այդ 3 երկրների տարբեր և դեռևս անհաշտ մոտեցումները:
«Ես ասել եմ ՝ դե ֆակտո, այո՛: Իսկ դա էլ բավական է, որ երկրի վարչապետը նման արտահայտություն է արել»,– ասաց Հովիկ Աբրահամյանը:
Դրանք վաճառող կինը պատմել է, որ բենզինն իրեն տրվել է աշխատավարձի փոխարեն: Մեկ լիտրը փողոցում նա իրացնում է 400 դրամով:
Ըստ նախնական տվյալների` ՀՀ քաղաքացի 1977 թ. ծնված Ա. Մ.-ը տեղում մահացել է:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Հայկ Պ.-ն:
Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կարծես թե կրում է համատարած բնույթ և առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին:
«2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերավճարների ընդհանուր գումարը բավարար է եղել, որպեսզի 2014թ.-ի I եռամսյակում ընկերությունը հարկային վճարումներ չիրականացնի», – ասել է ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրով և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը:
Ապրիլի 29-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 28/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ:
Մեծ պատիվ էր ներկայացնել իմ երկիրը բարեկամ Վրաստանում: Շնորհակալ եմ երկրի Նախագահին նման վստահության համար: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել այնպիսի բարձր կարգի պրոֆեսիոնալի հետ, ինչպիսին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է: Շատ եմ կարևորում փորձառությունը, որ ստացա դիվանագիտական գործունեության ընթացքում և մասնագիտական ու անձնային շփումները, որ ունեցա դիվանագիտական ոլորտում աշխատող իմ գործընկերների հետ:
2008թ. հունվարի 1-ի դրությամբ (հիշեցնենք՝ նոր կառավարությունը ձևավորվել է 2007թ. հոկտեմբերին) դպրոցականների թիվը ԼՂՀ-ում կազմել է 21371, իսկ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 21377, այսինքն վերջին 6 տարում դպրոցականների թվաքանակի կրճատում ԼՂՀ-ում չի արձանագրվել: Ավելացնենք նաև, որ համեմատվող ժամանակաընթացքում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների թվաքանակը ավելացել է 758-ով, որը ներառված չէ դպրոցականների թվի մեջ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք մշակվել են 2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի 9-րդ հավելվածը պետական բոլոր
Սիզավետի բնակիչները հողի հարկը չեն մուծել: Համայնքապետն էլ որոշել է անպարտաճանաչ հողօգտագործողներից դատական ճանապարհով գումարը գանձել:
2014թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 0.9% գնաճով:
Ապրիլի 28-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ավտոշուկայի արգելաձողի կրպակի մոտ փամփուշտ և նռնակ է թողնում:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ տեղի ունեցած ԱԺ նախագահի ընտրություններն ընդդիմադիր կամ ոչ իշխանական խմբակցությունները չպետք է թողնեին ազատ ընտության և պետք է ներկայացնեին իրենց թեկնածուներին: Միաժամանակ նա նկատեց. «Անգամ ազատ թողնելու դեպքում` չի կարող ընդդիմադիր գործունեություն ծավալողի պատգամավորների ճնշող մեծամասնությունը գնալ և ընտրել իշխանության թեկնածուին»:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է հասունանում, որը կարծես դեռ ոչ բոլորն են գիտակցում:
Մայիսի 1-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Գյումրիում ծանր վիճակում հայտնված բազմաթիվ անօթևան միայնակ տարեցներ չեն համաձայնում տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Մեկ այլ հրամանագրով Հ. Մանուկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: