Բորդյուժայի հայտարարությունը կանդրադառնա՞ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Մոսկվայում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը կասեցնում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի` ՆԱՏՕ-ի հետ շփումները` հաշվի առնելով վերջինիս դիրքորոշումը Ուկրաինայի հարցով:

Արդյոք կարո՞ղ է սա որևէ կերպ անդրադառնալ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի և ՆԱՏՕ հարաբերությունների և համագործակցության վրա:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով մեր հարցին, հղում կատարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթին, որը վերաբերում էր Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին. «Այդ հարցը երեկ մեկնաբանվել է նախարարի մակարդակով»:

Նշենք, որ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի` նախարար Օհանյանը երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին մասնավորապես հայտարարել է. «Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր հարաբերությունները մնայուն են, այն հանձնառությունները, որոնք պայմանավորված են համագործակցության համապատասխան ոլորտներում զարգացման առումով, մնալու են և մենք այդ միջոցառումները իրականացնելու ենք մինչև վերջ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս