Էրդողանն իր հայտարարությամբ փորձում է հավասարության նշան է դնել զոհի և դահճի միջև` համեմատելով զոհի վերապրած ցավը դահճի չապրած ցավի հետ: Թուրքիայի քաղաքական ու լրատվական իսթեբլիշմենթն ամեն ինչ անելու է տեղի ունեցածը որպես պատմական իրադարձություն ներկայացնելու համար: Իրականությունն այն է, որ գագաթնակետին է հասել Թուրքիայի վախը, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվելու է:
«Հիշեցնում եմ, որ 2011-ի վերջին Հովիկ Աբրահամյանը և խորհրդարանական ողջ մեծամասնությունը կողմ են քվեարկել այն օրենքներին, որոնք ներկայացրել է նախկին վարչապետի կառավարությունը, և մենք ժամանակին անվանել ենք հակասահմանադրական: Հիմա ես ուզում եմ հասկանալ` ինչի՞ն է կողմ և ինչի՞ն է դեմ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կողմ է եղել»,- ավելացրեց Սաֆարյանը:
Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով` ընդհանուր առմամբ Ղրիմում պետք է անձնագիր տրվի 2 մլն բնակչի:
Ապրիլի 20-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ցեմենտի գործարան տանող ճանապարհին, «ԵրԱԶ» ավտոմեքենայում, երկու տղամարդ ծեծում են մի կնոջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1981 թվականին ծնված Դավիթ Թոմասյանն ու 1956 թվականին ծնված Հարություն Արոյանը կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է Մաքսային միությանը և…
Այն տնակը, որտեղ նրանք ներկայումս ժամանակավորապես բնակվում են, պատկանում է հեռավոր ազգականներից մեկին: Իրենց տնակը դեռ երկու տարի առաջ ամբողջովին շարքից դուրս է եկել ու դարձել բնակվելու համար ոչ պիտանի: Երեք անձից բաղկացած ընտանիքի բոլոր երեք անդամներն էլ հաշմանդամություն ունեն:
Աւելի քան 600 տարիներ առաջ, այն երկիրը, ուրկէ մեծ հայրերս եկած են, կը ճանչուէր որպէս պատմական Հայաստան։ Երբ մարդաբաններ հետախուզութիւն կատարեն Թուրքիոյ մէջ, անոնք կը գտնեն մեր մշակոյթին մնացորդացը, հելլենական-յոյներուն եւ այլոց կողքին:
Ապրիլի 21-ին, ժամը 10.30-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հարևանը դանակով հարձակվել և սպառնում է 1963 թ. ծնված Սեյրան Մ.-ին:
«Ես ասացի՝ Սերժ Ազատիչ, հայրս զոհվել է Հայրենական պատերազմում, ես նրան գրածս բանաստեղծությունն ուզում եմ արտասանել, ասաց՝ հո երկար չի, ասացի՝ չէ, ասաց՝ դե, արտասանի: Ու ես արտասանեցի»:
Շնող գյուղի հողերը դեռևս խորհրդային տարիներից լավ բերքատվություն են ապահովել։ 90-ականները, սակայն, քայքայիչ շրջան էին նաև պտղատու այգիների համար:
«Թուրքիան ինձ համար շատ կարևոր է ոչ միայն որ պապերս այնտեղ են ծնվել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն է եկել այդ հողերից, որոնք բռնի ուժով խլել են իրենցից՝ ոչ թե պատերազմի հետևանքով կամ երկրի սահմանների փոփոխության, այլ օսմանյան Թուրքիայի վայրագ հրահանգների պատճառով»:
Դատարանը հրապարակեց Տիգրան Խլղաթյանի, Ազատ Խլղաթյանի և Հրանտ Ասլիկյանի նախաքննական ցուցմունքները: Վերջին երկուսի՝ դատարան ներկայանալու անհնարինության վերաբերյալ բավարար ապացույցներ վաղուց կային: Տիգրան և Ազատ Խլղաթյանների նախաքննական ցուցմունքներում կային հակասություններ. Տ. Խլղաթյանը նշել էր, որ դեպքի վայրում Ա. Խլղաթյանին չի տեսել, Ա. Խլղաթյանն էլ վկայել էր հակառակը:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 26-ին նույնքան կնվազի:
168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախագահական նստավայրում հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում էլ որոշվել է, որ Սահակյանը կառաջադրվի ԱԺ նախագահի թեկնածու:
Ես անպայման խոսելու եմ օլիմպիական կոմիտեի նախագահի հետ, վստահ եմ, որ պարոն Ծառուկյանը մի բանով անպայման կօգնի, որովհետև սա լուրջ տրադիցիա ունեցող դպրոց է, չեմպիոններ տված:
«Samsung-ի լուծումները` ժամանակակից կրթական միջավայրի տեսանկյունից, համարվում են աշխարհում լավագույններից մեկը և շնորհակալ եմ, որ աշխարհահռչակ բրենդի համար որպես գերակա ուղղություն ընտրվել է Հայաստանում նման կրթական ծրագրի իրականացումը:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը ապրիլի 24-ին կնշվի Ստամբուլում և Թուրքիայի տարբեր այլ քաղաքներում, այս հավաքները տարեցտարի ավելի մասսայական են դառնում, և մասնակցում են ոչ միայն Թուրքիայում բնակվող հայեր, այլ նաև մեծաթիվ քրդեր ու թուրքեր: Այս մասին «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Իրադրությունը Թուրքիայում և Հայաստանում 99 տարի անց» թեմայով քննարկմանը ասել է լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական […]
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էլան 1960 թ. ծնված Էլմիրա Դ.-ն է, որը բերման է ենթարկվել ոստիկանություն:
«Բոլոր հարցերի պատասխաններն ինձ համար վերջնական կլինեն, եթե մինչև սեպտեմբերի 30-ը հստակ փոփոխությունների բերեն: Բայց երբ նայում ենք ՍԴ որոշումը ինչ է հուշում, շատ վտանգավոր միտում կա:
«Պաշտոնապես արդեն արտահանձնման որոշումը մտել է ուժի մեջ: Իսկ ինչ վերաբերում է ընթացակարգին, ապա այն հետևյալն է, որ արդեն Վրաստանի արդարադատության նախարարը պետք է ստորագրի կայացված որոշումը: Իսկ արդեն դրանից հետո կկազմակերպվի արտահանձնման գործընթացը»,- ասել է ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, Նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ և՛ հայկական, և՛ լիտվական կողմից կա բարեկամությունն առավել ամրապնդելու և փոխշահավետ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ցանկություն:
ԵՄ-ը հայտարարություն է պատրաստել, որ Ասոցացման համաձայնագիրն ընդհանրապես չի ստորագրվի ավտոմատ կերպ, եթե այդ գործը շարունակվի:
1986թ. կառուցված Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) սպորտային համալիրն իր մեջ ներառում է բազմաթիվ սպորտային դահլիճներ և մարզասրահներ, այդ թվում նաև` լողավազան, որից, բացի ՀՊՃՀ աշխատակիցներից, ուսանողներից և աշակերտներից, օգտվում են նաև հանրության լայն շրջանակներ:
Ապրիլի 21-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիչինայի փողոցի 34 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1950 թ. ծնված Վարազդատ Մ.-ին:
Սաակաշվիլին պատրաստ է ցուցմունքներ տալ միայն դատարանում, քանի որ դա բաց արենա է, ուր ներկա կլինեն լրագրողները, սովորական լսարանը:
Ուկրաինան մտադիր է մոտ ժամանակներս հայցեր ներկայացնել միջազգային ու հայրենական դատարաններ՝ Ղրիմում Ռուսաստանի գործողությունների դիմաց փոխհատուցում ստանալու համար:
Գյումրու տնակային ավաններում և նախկին գործարանային կիսափուլ, կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ հանրակացարաններում պատսպարված ընտանիքների ու հատկապես միայնակ տարեցների վիճակն օր օրի վատթարանում է:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը: