Աճուրդներն ընդդեմ բուտիկների
Վերջին երկու տարվա ընթացքում Christie’s և Sotheby’s աճուրդային տներում շքեղությանառարկաների վաճառքն աճում է նախանձելի արագությամբ։ Այդ մասին են վկայում Artnews պորտալի վերլուծաբանների հաշվարկները։
Հավաքածուների մաս կազմող ժամացույցները և ոսկերչական զարդերն ամենաարագ աճող երկուկատեգորիաներն են։ Միայն 2026 թվականի առաջին կիսամյակում Christie’s-ի վաճառքն աճել է 15%-ով՝ հասնելով 539 միլիոն դոլարի, մինչդեռ Sotheby’s-ի հասույթն այս սեգմենտում անցյալ տարվաարդյունքներով կազմել է ռեկորդային 2,7 միլիարդ դոլար, այսինքն՝ ամբողջ տարեկան հասույթիգրեթե 40%-ը։
Այս ցուցանիշները պարադոքսալ են թվում Bain & Company-ի վերլուծաբանների տվյալների ֆոնին,որոնք ցույց են տալիս, որ 2022-ից 2024 թվականներին շքեղության ապրանքների համաշխարհայինշուկան կորցրել է շուրջ 50 միլիոն գնորդ: Սակայն, ինչպես նշում են շուկայի մասնակիցները,աճուրդային տներն աշխատում են ոչ թե զանգվածային շքեղության, այլ գերհարուստհավաքորդների նեղ շրջանակի հետ, որոնց վրա ընդհանուր միտումները չեն տարածվում։ Ավելին, Artnews-ի հեղինակները գրում են, որ երկրորդային շուկան այսօր միանշանակորեն հաղթում էառաջատար բրենդների բուտիկների հետ մրցակցությունում:
Հավաքորդները սակարկությունների են գալիս հնաոճ զարդերի, սպառված հանքավայրերիհազվագյուտ քարերի (ինչպիսին են քաշմիրյան շափյուղաները), վինտաժային ժամացույցների և այլհազվագյուտ իրերի հետևից, որոնք գրեթե անհնար է գնել առաջնային շուկայում: Առցանցաճուրդների շնորհիվ աճուրդային տները հաջողությամբ վերածում են շքեղ ապրանքներիսեգմենտը նոր սերնդի հավաքորդների մուտքի կետի, մինչդեռ ավանդական շուկան պայքարում էավելի տարեց գնորդներին պահպանելու համար:

