
Ջոն Հեֆերն. Նախագահ Օբամայի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն. panorama.am

«Ես այստեղ եմ նախագահ Օբամայի, Պետքարոտուղար Քերիի կողմից հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակին»,- panorama.am-ի փոխանցմամբ՝ սյդ մասին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Հարցին, թե ինչո՞ւ Թուրքիան չի ընդունում ցեղասպանության փաստը, դեսպանը հստակ պատասխան չի տվել և խոսել է ԱՄՆ նախագահ Օբամայի սպասվող հայտարարությունից. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր, մի քանի ժամից, օրվա առիթով հանդես կգա հայտարարությամբ: Վստահ եմ, որ նա այս տարի ևս իր հիշատակի տուրքը կմատուցի 1,5 մլն հայ զոհերի հիշատակին, ովքեր տեղահանությունների, մահվան երթերի, ջարդերի զոհ դարձան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Վստահ եմ, որ Օբաման կդատապարտի այս իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենավատթարագույն նախճիր: Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: