Մյուս «լուրը» եվրասիական միության շրջանակներում «ալթն» դրամական միավորի ստեղծումն է։ Այս մասին ես բազմիցս զգուշացրել էի։
Երգչուհի Ջուսը նոր տեսահոլովակ է թողարկել, որն արդեն տեղադրվել է YouTube-ում։ Նա տեղեկացրեց, որ երգը, որի հեղինակը հենց ինքն է, նվիրվում է իր սիրելի տղամարդուն։ Հոլովակի հերոսուհուն մարմնավորել է Թինա Քեյը։
Ով ուզում է կռիվ գնալ, այսօր էլ դեռ մեր կռիվը չի ավարտվել, թող գնա սահմանին մեր 18 տարեկան զինվորների կողքին կանգնի: Նույնիսկ Սիրիայում հայերը չեզոք պետք է լինեն: Հայերը չեն կարող կողմ դառնալ:
«Ժառանգությունը» ներկա կլինի վաղը Ծաղկաձորում կայանալիք տնտեսական համաժողովին: Ինչպես 168.am-ին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, իրենք աջակցում են ԲՀԿ-ի մշակած ծրագրին:
Ապրիլի 11-ին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա»-2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 99 անդամներից մասնակցում էին 96-ը: Ժողովը վարում էր «Սայաթ-Նովա»-2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը, օրակարգում եղել է ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը:
Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտի խոսնակը խուսափել է կոնկրետ պատասխանել հարցին՝ արդյոք ամերիկյան կառավարությունը ճանաչո՞ւմ է այդ իրադարձություները որպես ցեղասպանություն, ասելով, թե արդեն հայտարարել է՝ որն է Միացյալ Նահանգների դիրքորոշումը:
Վանաձորում կատարված գողությունները բացահայտվեցին:
Անբարեկարգ տանիքով շենքի վերջին հարկում ապրելն իսկական պատիժ է բնակչի համար: Մանավանդ տեղումներով առատ եղանակին կյանքի բնականոն ռիթմն ասես խախտվում է:
Վաղը՝ ապրիլի 12-ին, Ծաղկաձորում կայանալու է 4 ոչ իշխանական ուժերի տնտեսական համաժողովը, որին հրավիրված են նաև իշխանական թևի ներկայացուցիչները: Ինչպես 168.am-ին հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, նախատեսվում է քառյակի կողմից սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրային մոտեցումների քննարկում…
Գյումրու ծնդատանն առաջացած խնդիրները դեռևս չեն գտնում լուծումներ:
Ավտոմեքենայից հայտնաբերվել է «Դիազեպամ»-ի 2 տուփ, որոնց մեջ առկա է եղել 39 դեղահաբ:
Չմերժելով հանդերձ աշխարհում ընդունված ու տարածված ժողովրդավարական կառավարման որեւէ մոդել, Կոնգրեսը մշտապես եղել է եւ այսօր էլ կողմնակիցն է երկրում գործող կառավարման կիսանախագահական ճկուն մոդելի։
Եթե Ոստիկանության և որոշ մարդկանց համար դա տարօրինակ էր, շատերի համար դա հասկանալի է, որովհետև դա պայքար էր ուղեղների համար, մարդկանց ուղեղների մեջ հեղափոխություն անելու համար, իսկ դա կարելի է իմանալ և ծանոթանալ միայն նրա հոդվածների, ելույթների էջերը կարդալուց հետո:
ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիրակի՝ ապրիլի 13-ին, ժամը 14-ին ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 15-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստ:
Ուկրաինայի վարչապետը նաեւ կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է վաճառի իրեն պատկանող պետական ընկերությունները ` քաղաքականությունը բիզնեսից առանձնացնելու համար:
Խուզարկությամբ Միսակ Հ.-ի մոտից հայտնաբերվել է 2,3 գ կանեփանման զանգված, իսկ ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջնամասում գտնվող պահոցից` կանեփի չորացված, մանրացված զանգված:
Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների վիճակն օր-օրի վատթարանում է, նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում են հարևանները:
Նման համաժողովներում հետաքրքիր է նորություներ լսել, նոր մտքեր, գաղափարներ, որ այսօր շատ ավելի ակտուալ է` այսօրվա այս ձախողված տնտեսական քաղաքականության պայմաններում, առավելևս, ես տեղյակ եմ, որ ոչ միայն Հայաստանը ներկայացնող տնտեսագետներ և մասնագետներ են մասնակցելու…
Նրա խոսքով՝ ԵՄ-ն որոշել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ մի քանի փուլի ընթացքում, բայց դա չի նշանակում համաձայնագիրը բաժանել մասերի. Ուկրաինայի դեպքում Ասոցացման համաձայնագիրը մնում է միասնական, անբաժանելի համաձայնագիր:
Ապրիլի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Հայկավան ճանապարհի 3-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1971 թ. ծնված Նորիկ Հարությունյանը, տեղում մահացել է:
Քիչ առաջ Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ Կենտրոն վարչական շրջանի գրասենյակ։ Այստեղ նրան պետք է ընտրեն որպես ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակ:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պատրաստման հարցում Պոլիտեխնիկը լավ ավանդույթներ ունի, և իզուր չէ Հայաստանում գործող օտարերկյա մի շարք ընկերությունների մասնաճյուղերի ղեկավարների կարծիքն այն մասին, որ ընկերությունների գոյությունն ու հաջողությունը մեծամասամբ պայմանավորված են ճարտարագիտական համալսարանի բարձրորակ շրջանավարտների առկայությամբ»,- ասել է Ռ. Աղգաշյանը:
Ապրիլի13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Մենք քաջ գիտակցում ենք, որ միջգերատեսչական համագործակցության գործում դեռևս շատ աշխատանքներ կան անելու ու, մեր խորին համոզմամբ, դրանց արդյունավետության համար պետք է կիրառվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ձգտելով ավելի հեշտացնել և կանխատեսելի միջավայր տեղափոխել մաքսավոր-գործարար հարաբերությունները»,- այսօր հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ ՀՀ սահմանների համալիր կառավարման խնդրին նվիրված համաժողովի ժամանակ:
Ապագա վարչապետը պետք է լինի երկրի նախագահի զինակիցը, որովհետեւ կարող է հաջողել միայն այն վարչապետը, ով ունի նախագահի աջակցությունը եւ այն վարչապետը, ով կարող է աշխատել տարբեր քաղաքական ուժերի հետ:
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով Մարտունու շրջանային բուժմիավորումում գտնվելոԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով Մարտունիի շրջանային բուժմիավորումում էր:
Այսօր Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանում տեղի է ունեցել Հրաչյա Հարությունյանի գործով դատքաննության նախնական փուլի լսումները : Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին հրատապ կարգով ներկայացրել է նիստի մանրամասները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանի ընտրությունը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:
Եկել է վճռականություն ցուցաբերելու ժամանակը:
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերն ու դրանց քանակը, կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, ինչպես նաև միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնի այդ ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկություններ: