ՄՄ-ին չանդամակցելու որոշումը Հայաստանին կզրկի լավ հնարավորությունից. aravot.am
ՀԱԿ տնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանի համոզմամբ, Ռուսաստանի ցանկությունն է Հայաստանի` Մաքսային միությանը չանդամակցելու հայտարարությունը: «Ռուսաստանի ներկայացուցիչների ցանկությունն է եղել, որ միանգամից անցնեն Եվրասիական միություն, այսինքն, դա ինտեգրման հաջորդ աստիճանն է»,- aravot.am-ի հետ զրույցում ասել է Վ. Խաչատրյանը: Ըստ նրա, Հայաստանի հարկային քաղաքականությունը առավելություններ ունի, ավելի մեղմ դաշտում ենք եւ ՄՄ մտնելիս կարելի էր օգտագործել այդ հանգամանքն ու մրցակցային ապրանք ունենալ շուկայում.
«Բայց հիմա մենք այդ հնարավորությունից մեզ զրկում ենք, որովհետեւ Եվրասիական միության գաղափարախոսները լավ հասկանում են` ինչ է նշանակում միության մեջ մի երկիր ունենալ, որը քո նկատմամբ ունի առավելություններ:
Հայաստանը կդառնար տրանզիտ մի երկիր, որտեղ Չինաստանից կամ գնային առումով մատչելի արտադրանք թողարկող այլ երկրների համար կդառնայինք հավաքման կետ, հիմա մեզ զրկում ենք այդ հնարավորությունից: Դա կբերիր գների աճ: Ունենալով մոտ երեք անգամ ցածր կենսամակարդակ եւ ավելի դանդաղ աճող տնտեսություն՝ մեզ ավելի վատ վիճակի մեջ կդնի, քան Ռուսաստանին, որը բարձր կենսամակարդակ ունենալու արդյունքում, բարձր կենսաթոշակ ու աշխատավարձ է տալիս»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: