Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Գերմանիայի մի շարք շրջաններում գրանցվել են ուժգին ամպրոպներ, որոնք ուղեկցվել են պտտահողմերով և փոթորկալից քամիներով։ Փոթորկի հարվածն ամենից ուժգին զգացվել է Ռայնլանդ-Պֆալցում և Հեսսենում։ Մեկ կին զոհվել է, ևս մի քանի մարդ վիրավորվել։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Արվայլերի շրջանի Վալդորֆ բնակավայրում 58-ամյա կինը փորձել է պատսպարվել անձրևից, սակայն նրա վրա ծառ է ընկել։ Կինը մահացու վնասվածքներ է ստացել։ Վալդորֆում ևս մի քանի հոգի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31