 
                        Միջսիրիական բանակցությունների երրորդ փուլը պետք է անցկացնել հնարավորինս արագ. Լավրով
 
                                    Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է իր լիբանանցի գործընկեր Ջեբրան Բասիլի հետ: Բանակցությունների արդյունքներով Լավրովը հայտարարել է, որ միջսիրիական բանակցությունների երրորդ փուլը պետք է անցկացվի հնարավորինս արագ և անցանկալի է համարվում դրա ձգձգումը.
«Երրորդ փուլը պետք է անցկացվի հնարավորինս արագ: Օրակարգը սկզբունքորեն համաձայնեցված է: Կարևոր է թույլ չտալ, որ Սիրիան վերածվի միջազգային ծայրահեղականության ու ահաբեկչության հենակետի:
Քանի դեռ չի սպառվել «Ժնև 2» ձևաչափը, անկարելի է կտրել հույսը: Միջսիրիական հարաբերությունների երրորդ փուլի անցկացման արհեստական ձգձգումը հակաարդյունավետ է»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        