Կողոպուտներ կատարողը ներկայացվում է ճանաչման:
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ուկրաինայից Հայաստան ներմուծման ծավալները նվազել են շուրջ մեկ երրորդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
46-ամյա կինը հարևանի տուն էր մտել ցանկապատի վրայով:
Շիրակի մարզի Բասեն համայնքում էկոլոգիապես մաքուր մթերք կաճեցվի նախակրթարանի սաների համար:
Հարցազրույց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական (1994-97թթ.), դիվանագետ, պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի հետ – Պարոն Լիպարիտյան, կարելի է ասել, որ ուկրաինական ճգնաժամն այն կետն էր, որը ցայտուն կերպով ցույց տվեց Արևմուտք-Ռուսաստան բախումը, և շատերի կարծիքով` վերածնեց Սառը պատերազմը: Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը: Արդյո՞ք այլևս չեն գործում հին աշխարհակարգի կանոնները, կարիք կա՞ նոր […]
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենան չի գահավիժել անդունդը քանի որ հենվել էր հսկայական քարին:
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը Եվրամիության երկրների հետ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին կազմել է 229.4 միլիոն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության թավալը նվազել է 5.7%-ով։ Արդյունքում ԵՄ տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրում նվազել է մինչև 28%։
Ջիհադիստների հարձակուﬓերից փրկված եւ իրենց տները լքած 700 ընտանիքների ﬕակ ﬔղքն այն է, որ նրանք հավատարիմ են Սիրիայի կառավարությանը:
Այսօր՝ ապրիլի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2.5 միլիոն դոլար։ Միջին փոխարժեքը նախորդ նստաշրջանի համեմատ չի փոխվել և կազմել է ուղիղ 414 դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 413 դրամ, վաճառքինը՝ 416դրամ։
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 450 գ կանեփանման չոր զանգված: Սանասար Կ.-ն, Գարիկ Դ.-ն ու Կարեն Ղ.-ն հայտարարել են, որ նշված զանգվածը թմրանյութ է, պատկանում է իրենց, այն ձեռք են բերել Բենիամին գյուղի վարչական տարածքից` իրենց օգտագործման համար:
Այդ հանքերն իրականում հանքերևակումներ են: Այդ «հանքավայր» կոչվածներում կան ոսկի, արծաթ, պղինձ, մոլիբդեն, և օգտակար այլ տարրեր, սակայն ցածր պարունակությամբ, և եթե այդ հանքերը ենթարկվեն հարկման, ինչպես տնտեսության մյուս ոլորտներում է, ապա դրանք ոչ միայն շահութաբեր, այլ նաև ծախսածածկող չեն լինի:
Հայաստանում 2000 թ-ից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ճանաչվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: ՀՀ կառավարությունն առաջիկա՝ ապրիլի 3-ի նիստում, նախատեսում է հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014 թ-ի ծրագիրը:
Հայպետհիդրոմետից նախապես զգուշացրել էին` մարտի վերջին օրերին հզոր ցիկլոնով պայմանավորված՝ սպասվում է ձյուն, կարկուտ, առատ տեղումներ, ցրտահարություն:
Դիլիջանի վարչական սահմանների որոշ տարածքում 0.2215 հեկտար մակերեսով տարածք կճանաչվի բացառիկ` գերակա հանրային շահ և կհատկացվի Դիլիջանի Միջազգային դպրոցին:
«Նրանք տեղափոխում են իրենց ամենաժամանակակից տեխնիկան Հարավային Օսիա։ Նման բան անելու ոչ մի պատճառ չկա։ Վրացական զինուժն իրոք որևէ սպառնալիք չի ներկայացնում։ Դա իսկապես մտահոգիչ է»,- հայտարարել է Ռոջերսը
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վրեժը 1991 թ. ծնված Վրեժ Գ.-ն է:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-փետրվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 480.9 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 1.9 մլրդ. դրամ կամ 4.7 մլն. ԱՄՆ դոլար:
Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով օրերս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում վիրահատության էր ենթարկվել, գիտակցության գալուց հետո անընդհատ ասում է՝ գնամ, գնամ…:
Ռուսաստանը ջավախահայությանը կփորձի օգտագործել Վրաստանի դեմ, բայց ես չեմ կասկածում հայերի ողջամտությանը: Այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի ԱԳ նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն՝ անդրադառնալով օրերս վրացական լրատվամիջոցներով Կոնստանտին Գամսախուրդիայի տարածած տեղեկությանը, թե Ջավախքի էթնիկ հայերը ռուսական անձնագրեր են ստանում Թբիլիսիում, և պատասխանելով հարցին, թե Ջավախքի հայությունը կարո՞ղ է ՌԴ-ի կողմից օգտագործվել Վրաստանի դեմ՝ ճնշելու եվրոպական նկրտումները:
Բուժիչ նպատակներով մթերում են երկամյա տերևները, ճիշտ չորացրած հումքն ունի բաց կանաչ գույն։ Տերևը պարունակում է եթերային յուղ, դաբաղային և դառը նյութեր, խեժ, օրգանական թթուներ, տանին, կատեխին, ֆլավոններ, անտոցիաններ։
Ցանկացած հավաք, որն իր մեջ կպարունակի սպառնալիք երկրի կայունությանը, անվտանգությանը, որը ոմանք կարող ենք որպես շանտաժ կիրառել իշխանությունների հանդեպ, կստանա իր համապատասխան գնահատականը, դա միանշանակ է: Այդպես եղել է մեր նորագույն պատմության յուրաքանչյուր ժամանակահատվածում, յուրաքանչյուր իշխանության օրոք, և այդպես է յուրաքանչյուր երկրում:
Մարտի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում 1964 թ. ծնված Վարդան Դ.-ից հաղորդում է ստացվել, որ Նոյակերտ գյուղում մի հողամասից գողացել են 25 տնկի:
ԲՀԿ-ական ինտելեկտուալները կարծում են, որ Մոսկվային ֆորմալ ֆոն է պետք` իրենց թեկնածուին աջակցելու համար, պետք է որ նրան աջակցի նաև հասարակությունը: Ավելի ճիշտ, Մոսկվան կմիջնորդի հասարակական աջակցություն ունեցող անձի համար:
Երևանի քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության հերթական նախաձեռնությունը նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին: Ապրիլի 1-ից 7-ը, ժամը 11:00-ից 19:00-ը «Orange» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, բոլոր ցանկացողներին հրավիրում է օդապարիկով թռիչքի՝ բարձրությունից տեսնելու քաղաքամայր Երևանը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թռիչքներին չեն մասնակցի տասը տարեկանից փոքր երեխաները:
«Մենք (նկատի ունի քառյակը.- Տ.Մ.) դեռ չենք քննարկել կառավարության կազմը, վարչապետի և այլն: Մեզ համար կարևոր է, որ այն ծրագիրը, որը մենք որպես այլընտրանք ներկայացնելու ենք, ընդունվի, իսկ դրանից հետո թե ո՞վ կլինի վարչապետ, իսկ ո՞վ՝ նախարար, մենք դրան չենք անդրադարձել, որովհետև դա չենք կարևորում: Մենք կարևորում ենք այլընտրանքային ծրագրի ընդունումը, որն իր մեջ ամբողջական համակարգ է պարունակում»,- նշեց նա:
Ապրիլի 2-3-ին, 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 4-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Եղավ Շիրակի մարզում ցրտահարություն, թե ոչ: Այս մասին խոսելը պատասխանատուն վաղ է համարում:
2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Միսակ Առաքելյանը քիչ առաջ ազատ է արձակվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է խափանման մեկ այլ միջոցով՝ ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:
Կարծում եմ՝ այս «Դ!եմ եմ» շարժումը շատ հզոր, մաքուր, անկեղծ շարժում է: Առաջին անգամ եմ ես այսպիսի շարժում տեսնում, որտեղ կան բոլոր քաղաքական ուժերը, այսինքն` հասարակությունը, ընդդիմությունը, իշխանությունը, բոլորն են: Եվ մի նպատակ է դրվում, մնացած՝ երկրորդական նպատակները մի կողմ են դրվում` այդ նպատակին հասնելու համար: Կոնկրետ կուտակայինի «պարտադիր» բաղադրիչի դեմ է այս կռիվը, և այս հարցի շուրջ կարող են բոլորը միավորվել:
Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մինչեւ օրակարգային հարցերին անցնելը` փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց վերջին օրերին եղանակային փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի եւ գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրների մասին: