Դանակահարություն` Նոր Նորքում:
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին Հայաստանում հանդես կգա բացառիկ համերգով:
Ապրիլի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Վազգեն Ասատրյանին, որը տեղում մահացել է:
Հայաստանում արդեն գործում են շուրջ 60 գյուղացիական կոոպերացիաներ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, կոոպերացիայի ստեղծումն ու զարգացումը այս տարի կշարունակվեն նույն տեմպերով:
Ազգային ժողովն աճուրդի է հանում իր աշխատակազմին ամրացված 17 միավոր տրանսպորտային միջոցը՝ 14 հատ «ԳԱԶ-31», 1 հատ «ՄԻՑՈւԲԻՇԻ GALANT» և 2 հատ «ՊԵԺՈ 406» մակնիշի մեքենաներ:
Ապրիլի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1986 թ. ծնված Արման Խաչատրյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
88-ից վթարային դարձած բազմաբնակարանի տանիքն ամբողջությամբ քայքայված է
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր 14 նռնակ` պայթուցիչներով:
Այսօր՝ ապրիլի 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։
ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ մինչ այժմ պարզ չէ, թե որոնք են ընդդիմության անելիքները վարչապետի փոփոխությունից հետո:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար է վերանշանակվել Գագիկ Բեգլարյանը:
Ապրիլի 17-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել մի հողամասից մետաղյա կոնստրուկցիաներ գողանալու մասին:
Այն ժամանակ, երբ ՕԵԿ-ի հայտարարել էր, որ լինելու է Սերժ Սարգսյանի, մեր նախագահի կողքին, ես նույնն էի հայտարարել… և երբ ՕԵԿ-ը որոշեց, որ չպետք է լինեն կոալիցիայում, ես իմ որոշումը կայացրեցի, որ չեմ կարող ընդդիմություն լինել։
ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը 2013 թ. համար գույքի ու եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար է նշանակվել ՀՀ արդյունաբերության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ, հայտնի գործարար և բարերար Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ մշակույթի նախարար է վերանշանակվել Հասմիկ Պողոսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Կան նաև միայնակ տասնյակ տարեցներ, որոնք բազմանդամ ընտանիքներից են եղել, նրանց ընտանիքների անդամները տեղափոխվել նոր բնակարաններ կամ արտագաղթել են Հայաստանից՝ տնակներում միայնակ թողնելով տարեց ծնողներին:
Այս տարվա հունվար-մարտին Հայաստանում սպառողական գներն աճել են 4.6%-ով: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած ցուցանիշների համաձայն՝ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.6%-ով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաuտանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ից գողություն կատարելու մասին:
«Երկրորդ նախագահը պետք է ընդունի, որ այսօրվա արատների մի զգալի մասն արմատավորվել կամ սկիզբ է առել հենց իր պաշտոնավարման ժամանակաշրջանում: Եթե նա խոսում է քաղաքական դաշտի դեգրադացման մասին, ապա դեգրադացման նշանը ոչ այնքան իր նշած գործընթացն է` Սահմանադրության վերաձևումը` հանուն քաղաքական գործիչների ընթացի շահերի, որքան գործող քրեաօլիգարխիկ, կոռումպացված, կլանային համակարգը, որն իր ծաղկման շրջանին է հասել և շարունակում է փթթել` հենց իր ժամանակաշրջանից սկսած»:
ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է 350.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ինչ վերաբերում է իշխանությունների գործունեության արդյունքների գնահատականին, ապա այն տալու է ժամանակը, որն օբյեկտիվ է, լայն տեսնել գիտի ու զերծ է չարախնդությունից:
Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ին շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Ապրիլի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հանրապետության տարածքում հոսանքազրկումներ կլինեն:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 18-ին, ժամը 10.50-ին, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն
Հ. Ալումյանը առաջին ատյանի դատարան էր բողոքարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը. նախաքննական մարմինը գտել էր, որ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողությունները համապատասխանում են անհարժեշտ պաշտպանության հատկանիշներին:
ԱԺ «Ժառանգություն» խմակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Թևան Պողոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են ԱԺ նիստերը գումարել երկու շաբաթը մեկ անգամ, և քառօրյաների փոխարեն դրանք դարձնել եռօրյա:
Մուշ-2 թաղամասի նորակառույց շենքերում առկա շինարարական բազմաթիվ թերությունները վերացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը քաղաքաշինության նախարարություն ուղարկած նամակի պատասխանը ստացել է: