Ձեր բարձր տրամադրությունը կախված է աշխատանքից և այն ամենից ինչ տեղի ունեցել աշխատանքի վայրում: Եվ եթե նույնիսկ դուք գրասենյակում չեք գտնվում, ձեր կյանքի ընթացքը միևնույնն է՝ պտտվում է աշխատանքի շուրջ: Հիշեք կյանքը շատ կարճ է, որպեսզի ձեր ամբողջ ժամանակը վատնեք աշխատանքին:
Պատգամավոր Մանվել Բադեյանը «Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացի եզդիներին» վիրավորելու նպատակ կամ մտադրություն չի ունեցել: Այսինքն՝ պատգամավորի հայտնած կարծիքում բացակայում են դիտավորությունը և կանխամտածված գործողությունը:
Ապրիլի 28-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը և հայտնել, որ հանքի վարչական տարածքում երեք անծանոթ քաղաքացիներ կան:
Մասնավորապես, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը նշանակվելու է` Կոտայքի, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` Արմավիրի, իսկ ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ:
39-ամյա Անահիտ Հարությունյանը մեր բոլորիս օգնության կարիքն ունի: Խնդրում ենք Ձեզ՝ անտարբեր չմնալ և ձեռք մեկնել երիտասարդ կնոջը: Հավատացեք, մնացել է ընդամենը 8 օր, որպեսզի Անահիտին կարողանանք շտապ վիրահատության տեղափոխել Սանկտ Պետերբուրգ` Ա. Լ. Պոլենովի անվան նյարդավիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտ: Մեր հայրենակից պրոֆեսոր Խաչատրյանը երաշխավորել է վիրահատությամբ փրկել Անահիտի կյանքը:
«Եկեք սպասենք արդյունքներին և սպասենք վաղը կայանալիք հանդիպմանը, որտեղ Սերժ Ազատովիչը ևս մասնակցություն է ունենալու, և ըստ իս՝ հենց դրա արդյունքներից էլ կարող ենք հետևություններ անել համապատասխան հայտարարություններ»:
Ապրիլի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13287147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 56 տրանսպորտային միջոց:
Այսօր՝ ապրիլի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.07 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն աննշան չափով՝ 0.02%-ով թանկացել է։
Ըստ զեկույցի՝ «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը 10.07.2013թ. դրությամբ դեռևս չի ապահովել կենսաթոշակների վճարման ցուցակների լիարժեք և ճշգրիտ կազմումը, որի հետևանքով վճարող կազմակերպություններին («Հայփոստ» ՓԲԸ, բանկեր) տրամադրված ցուցակներում արձանագրվել են սխալներ և անճշտություններ:
Երբ ես տեսա, որ չեն դնում, իսկ ես այդ մոտեցմանը դեմ եմ, ես պարզապես ինքնաառաջադրվեցի: Ես պարզապես ժամանակ չունեի նրանց հետ ինչ-որ բան համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու: Հարգանքի կամ ոչ հարգանքի խնդիր չէ:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` ապրիլի 24-ին, ժամը 18.10-ին, Շիրակի մարզի Մայիսյան գյուղից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Կարեն Կ.-ն:
«Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ, իհարկե, այդ վնասները մենք կարող ենք էապես մեղմել: Մենք ունենք այդպիսի փորձ, որ տարիներով կուտակվել է, և անցյալ տարի Արմավիրում տեղի ունեցած կարկտահարության օրինակով մենք ավելի ակտիվ աշխատեցինք: Կարծում եմ, որ հիմա էլ, անպայման, պետք է նույն ակտիվությամբ և էլ առավել աշխատել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Մեր խնդրանքն է, որ վարկերի մարումը մեկ տարով հետաձգեն կամ սառեցնեն, որ կարողանանք վնասը փոխհատուցել ու հավելյալ պարտքեր չվերցնենք»,- Նախագահի հետ հանդիպումն է ներկայացնում ավշարցի Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ Նախագահը խոստացել է օժանդակել եւ գյուղացուն մենակ չթողել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը, որի հիմնարկեքին Սերժ Սարգսյանը մասնակցել է դեռևս 2011թ. հուլիսին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 28.04.2014 թ. հ. 113-Ա և հ. 114-Ա կարգադրություններով մայրաքաղաքի Ստ. Շահումյանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանին և Ա. Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանին աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար հայտարարվել է նկատողություն։
Մայիսի 1-ին երեկոյան ժամերին, 2-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
2014 թ. 3 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 442 միավոր հրազեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 211 միավորով :
Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի բաց նամակին՝ տեղեկացնում ենք, որ Երևանի թիվ 70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն:
«Այո, եղել եմ սեփականաշնորհման հայրը, տնտեսական բարեփոխումների հայրը, չեմ փոշմանում, մի կրպակ անգամ ինձ չեմ վերցրել, թույլ չեմ տվել, չեք գտնի այդպիսի բան»,- այսօր ԱԺ-ում ԱԺ նախագահի ընտրության ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով ինքնաառաջադրվել է ԱԺ նախագահի պաշտոնում:
168.am-ի տեղեկություններով՝ թե ԱԺ նախագահի պաշտոնում թե՛ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը, թե՛ ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը անակնկալ է եղել քառյակի համար: Քառյակի վերջին նիստում որոշված է եղել, որ իրենք չեն կարևորելու ԱԺ նախագահի ընտրությունն ու չեն մասնակցելու սեփական թեկնածուով:
Արթուր Հակոբյանը «Արչոյի» եղբայր Կամոյին հանդիպելիս նրանից ստացել էր ատրճանակ, նաև համապատասխան վճար` սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար: Հետո Հարություն Ասատրյանը, Արթուր Հակոբյանն ու Հայկ Ասատրյանը, վերջինիս անձնական օգտագործման «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով մի քանի օր շարունակ դարանակալում են նախ Խաչատրյանի տան, ապա նաև հանդիսությունների սրահի մոտ` ճշտում են Խաչատրյանի տեղաշարժը և ծրագրում անելիքը:
«Հովիկ Աբրահամյանն ասում է՝ մենք կասեցնում ենք գործատուին պատասխանատվության ենթարկելը, շատ լավ, կասեցրեք, բայց միեւնույնն է, գործատուն կմտնի քաղաքացու գրպանը, գումարը չի ուղարկի կառավարությանը կպահի իր մոտ, սա նշանակում է, որ քաղաքացու հիմնական իրավունքը խախտված է»:
Ես ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերություններով զբաղվում է 1992 թվականից և չեմ տեսել ավելի վատթար իրավիճակ, քան այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Ադրբեջանում:
ԱԺ արտահերթ նիստում քիչ հետո ներկայացվելու է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձևավորման նոր կարգի մասին հարցը: 168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ ոչ իշխանական քառյակը որոշում է կայացրել գրանցվել արտահերթ նիստին և հանդես գալ քննադատական ելույթներով, բայց բոյկոտել քվեարկությունը:
Ապրիլի 26-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1960 թ. ծնված Արամ Ա.-ն, 1958 թ. ծնված Լուսիկ Ա.-ն, 1984 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն և 2008 թ. ծնված Սամվել Շ.-ն:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր նոտարների որակավորման ստուգման երեք փուլերը հաղաթահարած 18 դիմորդի տրամադրել է նոտարների որակավորման վկայական:
Այս մասին նշված է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան կայքում:
Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեն նրանք ձևավորվող կառավարությունից, ստացանք նմանատիպ պատասխաններ. «Աստված էլ բեթարից ազատի, ոչ մի սպասում չունեմ: Բացի բացասականից, ոչ մի դրական սպասում չունեմ»: «Դե ի՞նչ սպասելիք ունենամ: Խոստանում են լավ բաներ, բայց դեռ չի երևում», «Ոչ մի սպասելիք: Էդ նոր կառավարություն չի, դա հին կառավարության խայտառակ տեսակն է: Ոչ մի բան չի փոխվելու, իսկ ինչ էլ որ փոխվի, գնում է դեպի վատթարագույնը: Սա վերջն է արդեն»:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն: