ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար
Եվրոպական միությունը մտադիր է ավելացնել Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ ընդհանուր սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու և անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք արդեն աշխատում ենք Մարոկկոյի իշխանությունների հետ՝ ԵՄ-ի հետ ավելի կառուցվածքային և հեռանկարային գործընկերություն հաստատելու ուղղությամբ։ Մենք կարող ենք ամրապնդել սահմանների կառավարումն ու վաղ ազդարարման համակարգը, ինչպես նաև ավելացնել Մարոկկոյին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցությունը»,- ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղղված նամակում։

