Օբաման վերստին չի գործածել «ցեղասպանություն» բառը. թուրքական մամուլ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձի ժամանակ հերթական անգամ խուսափել է «ցեղասպանություն» բառեզրը գործածելուց:

Փոխարենը նա վերստին գործածել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը: Օբաման նախորդ տարիներին նույնպես չի գործածել «ցեղասպանություն» բառը. «Այսօր Մեծ եղեռնի հիշատակման օրն է, որը մտնում է 20-րդ դարի ամենասարսափելի գազանությունների թվում:

99 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին օրերին սպանվել է կամ մահվան ուղարկվել 1.5 միլիոն հայ: Մենք սգում ենք այդ տղամարդկանց, կանանց ու երեխաների կյանքի կորստյան ու հոգեկան տառապանքների համար»:

Օբաման ընդգծել է, որ քանիցս արտահայտվել է 1915 թվականի դեպքերի վերաբերյալ և չի փոխել տվյալ հարցում իր դիրքորոշումը: Օբաման կարևորել է պատմության ընթացքում նման մութ պահերի կրկնման հնարավորության բացառումը:

Տեսանյութեր

Լրահոս