Կոնգոյում Էբոլա վարակից մահացածների թիվը հասել է 2476-ի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայի վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 5208-ի, իսկ մահացության դեպքերինը՝ 2476-ի։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի Հանրային առողջության ազգային ինստիտուտը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 103 նոր դեպք, մահվան 35 և ապաքինման 24 դեպք։ Արդյունքում՝ համաճարակի սկզբից ի վեր՝ վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5208-ի, իսկ մահացածների թիվը՝ 2476-ի», – նշված է ԿԴՀ Հանրային առողջության ազգային ինստիտուտը ամենօրյա զեկույցում։

