Այսօր նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում տեղի է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու և Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր հարսանիքը:
Ռուսաստան վերաբնակվելու «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում գործում է 2006թվականից: Զարգարյանը ոչ պաշտոնական ձեւով է աջակցում այդ ծրագրին, նա հասարակական կարգով օգնում է այդ ծրագրին դիմած տավուշցիների փաստաթղթերի ձեւակերպմանը:
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում հայտնաբերված ֆինանսական չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով՝ յուրացնելը կամ վատնելը:
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Մանուկյանը Երևանում գտնվող իր բնակարանում դույլով և սրճեփով ծեծել է նախկին կնոջը`պատճառելով ինչպես ֆիզիկական ցավ, այնպես էլ աջ արմկահոդի շրջանի արյունազեղման և գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Գրառման մեջ նա վրիպակ է թույլ տվել, ինչի արդյունքում «ustam» բառը, որը թարգմանաբար նշանակում է «իմ ղեկավար», վերածվել է հայհոյանքի: Այթակը պնդում է, որ դա սովորական վրիպակ է եւ իրականում ինքը վարչապետին հայհոյելու ոչ մի մտադրություն չի ունեցել:
Ապրիլի 29-ին, ժամը 21.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 65 շենքի 27-րդ բնակարանից ծուխ է դուրս գալիս:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
«ԱՌ և ռետինալ համշխարհային առաջատար մասնագետների ներգրավումը ծրագրում ԱՌ հիվանդության բուժումը տեղափոխում է մի հարթություն, որը շուտով հուսով ենք թույլ կտա Հայաստանը որակավորել որպես տարածաշրջանային կենտրոն: Ծրագիրը միտված է գերազանցություն ապահովել թե բուժման և թե բուժսպասարկան պարագայում: Հուսով ենք, որ հետևելով իրենց միջազգային գործընկերներին, հայ մասնագետները կշարունակեն հաջողությամբ վիրահատություներ իրականացնել Հայաստանում»,- ասաց ՀԱՆ նախագահ Ռոջեր Օհանեսյանը:
Շ.Հարությունյանը հրաժարվել է ներկայանալ դատարան` պատճառաբանելով, որ «այս ամենը պլանավորված է ռուսական ԿԳԲ-ի կողմից»:
Այստեղ խոսքը հետադարձ ուժի մասին չէ: Այստեղ սահմանադրական նորմ է, որը կիրառվում է անմիջականորեն: Վե՛րջ: Այստեղ չի կարող խոսք լինել հետադարձ ուժի մասին:
Ապրիլի 28-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը վատիկանյան «Չենտրո Ռուսիա էկումենիկա» (Centro Russia Ecumenica) մշակութային կետրոնում կազմակերպել է ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իտալերեն թարգմանության շնորհանդեսը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակ Ա.-ին և Նաիրի Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1978 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը նույն օրը, ժամը 01.00-ին, բերման է ենթարկվել բաժին:
168.am-ի տեղեկություններով` Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Ինչպես հայտնի է` Երվանդ Զախարյանը կարող է նշանակվել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
Օրեր առաջ արևմտյան լրատվամիջոցները հաղորդեցին միջազգային ասպարեզում ճանաչում ունեցող լուսանկարիչ-լրագրող, Associated Press գործակալության երկարամյա աշխատակից, մեր հայրենակից Հարի Գունդակջյանի մահը (Harry Koundakjian): Հարի Գունդակջյանը մահացել է ապրիլի 21-ին, Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում՝ 83 տարեկանում, սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից:
2011թ. դեկտեմբերի 6-ին ԱԺ-ն փոփոխություն կատարեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում, որով նախատեսվում էր, որ «25 մլն դրամ և ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչև 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվը և 4500 սմ խորանարդ և ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող մարդատար մեքենաները հարկվում են ակցիզային հարկով` 20 տոկոսի չափով»: Այս հարկն անվանեցին «շքեղության հարկ», քանի որ այն նախատեսվում էր թանկարժեք մեքենաների համար:
Ցողունն ունի գորշակապույտ երանգ, ներսից` սպունգանման կառուցվածք, խիտ ճյուղավորված է, բարձրությունը` 0,7-2 մ է։ Բոլոր տերևներն ունեն պատյան։ Ստորին մասում գտնվողները կոթունավոր են, բազմապատիկ փետրաձև, կտրտված նեղ բաժիններով, վերևինները համարյա նստադիր են։
Այսօր՝ ապրիլի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.95 413.07 դրամ։
ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայը պատասխանել է իրեն հասցեագրված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակին, որում նախարարը խորին մտահոգություն էր հայտնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի և շրջակա գյուղերի վրա ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Օդի ջերմաստիճանը 30-1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Ցավում եմ, բայց չնայած վարչապետի խոստմանը, նաև աշխատանքային քննարկումներին և համաձայնեցումներին, լրիվ ուրիշ նախագիծ է ներկայացվել խորհրդարան, որը չի ապահովում հիմնական մտահոգությունների փարատումը՝ մինչև հիմնարար փաթեթի պատրաստումը:
Ապրիլի 26-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեջքի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Մենք պահանջում ենք նաև, որ ԿԳՆ ոլորտի առանց այն էլ ցածր աշխատավարձերից պահումներ չանեն: Մեր աշխատավարձերն առանց այն էլ մեզ չեն բավականացնում՝ օրվա հացի խնդիր լուծելու համար: Ինքս ստանում եմ 32 հազար դրամ աշխատավարձ, չնայած ունեմ 17 տարվա աշխատանքային փորձ:
ԱԺ երեկվա նիստը հիշեցնում էր «Անապատի սպիտակ արևը» ֆիլմից հենց այս միտքը՝ ուղղված ընկեր Սուխովին: Հիմա ՀՀԿ-ն մեծահոգաբար նույն հարցը մեզ է տալիս՝ ՀՀ քաղաքացիներիս՝ միանգամի՞ց սպանենք ձեզ (կառավարության ողջ կազմը միանգամի՞ց հրապարակենք, Գալուստ Սահակյանին էլ՝ վրադիր), թե՞ նախարարներին ներկայացնենք երեք առ երեք, Գալուստ Սահակյանի նշանակումն էլ ձգձգենք (այսինքն՝ տանջենք՝ նոր):
«Թեև ԵՄ-ն չկարողացավ հասնել Հայաստանի հետ Ասոցացման, այդ թվում` Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԱՀ/ԽՀԱԱՀ) ստորագրմանը, այդուհանդերձ մենք պատրաստ ենք առաջ տանել Հայաստանի հետ հարաբերությունների ոչ միայն քաղաքական կողմը, այլև զարգացնել առևտրային հարաբերությունները»,- ասել է Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը:
2013թ. հոկտեմբերից մինչև 2014թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Արտակ Քյուրումյանն ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքի կառավարման, պետական պարտքի ներգրավման, պետական պարտքի մեծության հետ կապված մի շարք հարցեր և կուտակված տվյալներն ու տեղեկատվությունը դիտարկել է ՀՀ-ում զարգացումների, միջազգային փորձի և կատարված հետազոտություններում արձանագրված եզրակացությունների համատեքստում:
Զինված և դիմակավոր ավազակները փախուստի էին դիմել տանտիրոջ ավտոմեքենայով: Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ամերիկյան F-35 հեռանկարային բազմանշանակ ինքնաթիռը, որում լայնորեն օգտագործվում են քիչ նկատելիության տեխնոլոգիաներ, ունի մի շարք էական թերություններ
Երևանի բնակիչ Արմենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի շենքներց մեկի բնակարանում, ապօրինաբար մորը դիտավորությամբ զրկել է կյանքից: Ըստ մեղադրանքի՝ տղամարդն ապրել է մոր հետ, պարբերաբար գործածել ոգելից խմիչք, ինչի առիթով մոր կողմից արված դիտողությունների պատճառով հաճախակի ծեծի է ենթարկել նրան:
Այսօր «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև, որին մասնակցում էին նաև մանկավարժներ: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Վարչության պետը փոխանցել է նախարար Ա. Աշոտյանի հրավերն ակցիայի մասնակից մանկավարժներին` հանդիպել և քննարկել ոչ միայն կենսաթոշակային բարեփոխումների, այլ նաև կրթության ոլորտի հետ կապված այլ խնդիրներ:
Մենք արդեն իսկ սկսել ենք մտածել, թե արդյոք ճիշտ ուղի՞ ենք ընտրել, որ բախվում ենք նման երկակի վերաբերմունքի