168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը խոսելով ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մասին, նախ հիշեցրեց՝ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը՝ Հայաստանի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, ՀԱՊԿ-ի հետ կարողացել է աշխատել այնպես, որ, օրինակ, Ռուսաստանից բացի, Հայաստանին անվճար զենք է մատակարարել Բելառուսը՝ նույն Լուկաշենկոյի ղեկավարությամբ։
Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի ավարտին կազմակերպությունն ընդունել է բանաձև, որով աջակցություն է հայտնել Հայաստանին՝ մտահոգվելով տարածքային ամբողջականության խախտման առնչությամբ։
Պետքարտուղարի թվիթերյան գրառման մեջ ևս շեշտը դրված էր Նիկոլ Փաշինյանին արված հորդորների ու զգուշացումների վրա: Բլինքենը մասնավորապես գրել է. «Վարչապետ Փաշինյանին հորդորել եմ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին»:
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարության նպատակադրումն է՝ Հայաստանում ուսուցիչները ստանան 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, և ըստ Փաշինյանի՝ կամավոր ատեստավորման համակարգը դա կարող է թույլ տալ: «Ուսուցիչները կարող են իրենք որոշում կայացնել իրենց աշխատավարձերի կրկնապատկման և նույնիսկ եռապատկման մասին»,- շեշտել էր Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն արդարացի է համարում Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները եւ զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաեւ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: Այս մասին նա հայտարարել է այսօր ՀՀ կառավարության նիստում ունեցած ելույթում:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության՝ Հայաստանի առաջարկած հնարավորությունից Ալիևը հրաժարվել է։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակոտնյա գործողությունների և հայտարարությունների մեջ է մտնում նաև Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը և փորձը՝ զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Քանի՞ կոպեկ արժե մեր այստեղի ապրելը, եթե չենք կարողանալու արցախահայի կյանքի իրավունքն ապահովել, երաշխավորել իր կյանքն այնտեղ: Քանի՞ կոպեկ արժե մեր գոյությունը այն իրականության մեջ, որտեղ չեն լինելու Արցախը, արցախահայությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունների արդյունքում հրապարակվեց հաստատված եռակողմ համաձայնեցված հայտարարության տեքստ, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպման փոխարեն օգտագործված է Ռուսաստանի «խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման վայր» ձևակերպումը, չկա նաև որևէ կետ, որով Ադրբեջանը կպարտավորվի դուրս հանել իր զորքը սուվերեն Հայաստանի տարածքից, շեշտադրված չէ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի անհրաժեշտությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում Նիկոլ Փաշինյանն ասել է, թե իրեն քննադատողներից մեկն ասում է՝ երբ Ադրբեջանը հույսը կտրեց, որ բանակցային ճանապարհով կկարողանա հասնել նրան, ինչին ուզում է, պատերազմը տեղի ունեցավ:
Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանն` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին, թե որքանով է իրատեսական խաղաղության պայմանագրի ստորագրումը և երբ է տեղի կունենա։
Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի օր էր: Մասնակցում էին միայն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ներկա չէին ընդդիմադիր 2 խմբակցությունները։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում մոտ են վերջնական որոշումների կայացմանը, և որ Կառավարությունն արդեն լիարժեք ձևակերպված ծրագիր ունի։
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպումը մեկնարկեց Էդգար Ղազարայանի դեմ հարձակումը դատապարտելու կոչով: Ըստ նրա՝ դա թուրքական ձեռագրով բռնություն է:
«Ծեծի է ենթարկվել իշխանության ընդդիմախոսներից մեկը: Կապ չունի՝ Էդգար Ղազարյանը որ ֆորմատով է ընդդիմախոս, բայց իշխանությունների թիվ մեկ խնդիրը պետք է դառնա՝ պարզել այդ միջադեպը: Եթե նրանք չպարզեն, այս ամենը մնում է իշխանությունների վրա, որ դա գրանցվել է՝ որպես պատվեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Սևոյանը:
«Մոլագար պետք է լինել, որ 44-օրյա պատերազմից ու Ադրբեջանում հայի նկատմամբ ամեն օր գեներացվող ատելությունից հետո դեռ համարձակվել խոսել խաղաղության մասին. մոլագարություն է, որովհետև հայատյացությունն ու պատերազմն Ալիևի համար ամենացանկալի միջոցն են սեփական իշխանությունն ամրապնդելու և միլիարդավոր գումարներ յուրացնելու համար. հիշեք՝ պատերազմը նաև էկոնոմիկա է»,- ասաց Դեմոյանը։
Անկասկած, նման աննկարագրելի վայրագությունների իրականացումը քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հայատյացություն և թշնամանք սերմանելու երկարամյա քաղաքականության ուղղակի հետևանքն է։
Կառավարության հոկտեմբերի 13-ի հերթական նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե մարտական պատրաստություն անցնելու վերաբերյալ նամակներ, դիմումներ են ստանում նաև կանանցից, ապա հավելեց, որ Պաշտպանության նախարարությունն արդեն մշակված ծրագիր ունի, որի մասին շուտով կհայտարարվի։
Կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով Զինված ուժերում կատարվող բարեփոխումներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե բազմաթիվ նամակներ և դիմումներ են ստանում, երբ քաղաքացիները ցանկություն են հայտնում կամավոր սկզբունքով, կարճ ժամանակահատվածում պատրաստում անցնել և հերթապահություն իրականացնել։
«Այդ հանդիպումներից հետո պետք է սպասենք արդյունք ոչ թե ՆԱՏՕ-ից, այլ Ռուսաստանից. Ռուսաստանը ցավոտ պատասխան է տալու, որովհետև գիտի՝ ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում ակտիվացել է բացառապես սեփական շահի համար, իսկ այդ երկրի շահը մեկն է՝ անել ամեն բան, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի մեր տարածաշրջանից։ Նույնն է նաև հավաքական արևմուտքի նպատակը, ուստի նրանք մեզ կարող են աջակցել, եթե մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից ու տեղավորվենք արևմտյան ուղեծրում»,- ասաց Բաղդասարյանը։
Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով ժամանել է Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որին չի մասնակցել Արայիկ Հարությունյանը, փոխարենը՝ մասնակցել է ԱԽ անդամ չհանդիսացող ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը, իսկ քննարկման թեման եղել է Հայաստանի շուրջ ծառացած մարտահրավերը, որն ուղիղ կապված է Արցախի հետ։
«Այն տեքստը, որը հրապարակվել է, և դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ առաջ տանել իր օրակարգը, իսկ ՀՀ ներկայիս վարչակազմը, ՀՀ անունից բանակցողները չեն կարողանում առաջ տանել հայ ժողովրդի շահերից բխող օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներին՝ նշեց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Անժելա Էլիբեգովան նկատեց՝ Ադրբեջանին կարող է կանգնեցնել միայն մի բան՝ վախը. «Քանի Ադրբեջանը չունի այդ վախը, քանի չկա դիմադրություն, քանի Ադրբեջանը զգում է, որ կարող է գնալ առաջ, ինքը գնալու է առաջ: Միակ բանը, ինչ իրեն կարող է զսպել, դա գործողությունների հետևանքներից իր վախն է»:
Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը՝ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ում «հավաստի աղբյուր» ստորագրությամբ հայտնի հրապարակման մասին, ըստ որի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանագծում և սահմանազատում անել 1919 և 1920 թվականների քարտեզներով, ասաց, որ մինչև 1918 թվականն Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել, իսկ երբ 1918 թվականին այդ պետությունը «ծնվեց», չունենալով ոչինչ, սկսեց պահանջել իր հարակից տարածքների մի մասի միացումն իրեն։
Հարց է առաջանում, թե ո՞րն էր այդ այցելության անհրաժեշտությունը: Եթե նկատի ունենանք պաշտոնական հանդիպումների իմաստով, ապա այդ նույն ասամբլեայի շրջանակներում արդեն մի քանի օր է՝ Նյու Յորքում գտնվում է ԱԳ նախարարը, որն ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ ինտենսիվ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի»:
«Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց, ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերնջանական չէ. ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Ռուստամ Բաքոյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ ճիշտ է, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, սակայն մինչև այս պահը չգիտեն դաշնակից երկիր Ռուսաստանի արձագանքը։
«Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, և եթե աշխարհում նման բան լինում է, ռազմական դաշնակիցն անմիջապես հասնում է օգնության, և այսօր մեր ժողովուրդը շատ բացասական տրամադրություններ ունի, որովհետև չի հասկանում՝ ինչու այս պահին, երբ թշնամին ՀՀ տարածք է ներխուժել, հայ զինվորը միայնակ է կռվում թշնամու դեմ»,- ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին դիմեց թիմակից պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ վստահեցնելով, թե տարբեր շրջանակներում հարցադրում է հնչեցվում, թե ինչո՞ւ ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից:
«Կարծում եմ, որ կա աշխարհաքաղաքական գործոնը՝ որպես այս հարձակումների պատճառ: Դուք տեսնո՞ւմ եք աշխարհաքաղաքական գործոնը»,- Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանն ինտենսիվ կրակում է Վարդենիսի, Սոթքի, Իշխանասարի, Արտանիշի, Գորիսի և Կապանի ուղղություններով, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները: