Չարիքի իշխանությունը ոչ միայն հային զրկել է հայրենիքի մի մասից, այլև հային ավելի աղքատ է դարձնում՝ ահռելի պետական պարտք մեր վզին բեռնելով. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր հայտնի անձն ասել է, թե տնտեսական աճ կա, բայց աղքատության ցուցանիշը չի նվազում (պաշտոնական թվերով 4 հոգուց 1-ն աղքատ է): Եվ այս մտքին հավելել է, թե իր համոզմամբ ինքը գիտի սրա պատճառը, և ասել է, թե ավիրված դպրոցներն են պատճառը:

Աճեմողլուի հետ իբր թե խորհուրդներ էր անում, մի օր այս հարցը չտվե՞ց, որ նա էլ ասեր՝ այ ուռած գլուխ, պատճառը կորզող հաստատություններդ են, պատճառը նա է, որ օլիգարխիկ համակարգ է գործում պետությանդ մեջ, դրանք հարստանում են ու դրանց հարստանալու հաշվին տնեսությունդ իբր աճում է… իսկ քո պես մեկն էլ, երկրի կորզող հաստատությունները ներառական դարձնելու փոխարեն, համահարթ հարկում մտցրեց՝ չքավորի վիճակն էլ ավելի վատացնելով:
Չարիքի իշխանությունը ոչ միայն հային զրկել է հայրենիքի մի մասից, ոչ միայն մեզ ուզում է զրկել ազգային ինքնությունից, այլ նաև հային ավելի աղքատ է դարձնում, նաև ահռելի պետական պարտք մեր վզին բեռնելով, որ իրենից հետո ոտքի կանգնելու զրո հնարավորություն լինի:
Այն բոլոր մարդիկ, ով այս ամենը լավ գիտեն (քանի որ փոքր ինչ գիտելիք ունեն) և սրա ներկայությամբ լուռ են և հաշտ են այս արտաբերած մտքերի հետ և մի բան էլ հետը համագործակցում են՝ ուղղակի հանցակից են»:

Տեսանյութեր

Լրահոս