Դասախոսության ժամանակ բերած օրինակի համար ԵՊՀ ռեկտորը դասախոս Սահակ Մանուկյանին հեռացրել է աշխատանքից

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այլևս չի դասավանդելու Երևանի պետական համալսարանում:

«Սիրելի՛ ուսանողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձանից անկախ պատճառներով այլևս չեմ կարող դասավանդել ԵՊՀ-ում։ Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից։

Ձեր խոնարհ ծառա՝ Սահակ Մանուկյան։

Աստված պահապան»,- մանրամասնել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031