Մենք տեղյակ ենք` 2 երկրները երկկողմ հարթությունում են ցանկանում լուծել իրենց հարցերը. ԵԱՀԿ նախագահ

«Աջակցում ենք Հայաստանին ու Ադրբեջանին, երբ փորձում են երկկողմ հարթությունում քննարկել հարցերը»,- այս մասին այսօր ՀՀ կատարած այցի ընթացքում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը։

Նրա խոսքով՝ Մալթան շատ թափանցիկ ու ազնիվ է նախագահության աշխատանքների ընթացքում։

«Մենք աջակցում ենք Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի նրանք համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի հասնեն։ Տեղյակ ենք, որ երկու երկրները նախընտրում են հարցերը լուծել երկկողմ հարթությունում։ Որպես ԵԱՀԿ՝ մենք աջակցում ենք դրան»,- ասաց ԵԱՀԿ նախագահող Մալթայի ներկայացուցիչ Իեն Բորջը։ Նա նկատեց, որ այսօր էլ ավելի շատ քննարկումներ կունենան՝ հուսալով հասնել լուծումների։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031