Բաժիններ՝

Սիրիայի ԱԳՆ պատվիրակությունը դեսպանատան գործունեությունը վերականգնելու համար կժամանի Մոսկվա

Սիրիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին կժամանի Մոսկվա՝ Սիրիայի դեսպանատան լիարժեք գործունեությունը վերականգնելու, այդ թվում՝ հյուպատոսական ծառայությունների մատուցման համար. այս մասին հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։

«Այսօր Սիրիայի արտաքին գործերի նախարարության տեխնիկական պատվիրակությունը մեկնում է Ռուսաստան՝ հյուպատոսական և վարչական ծառայությունների վերականգնման համապարփակ գործողությունների ծրագիր մշակելու, կայուն գործունեություն և այնտեղ բնակվող սիրիացի քաղաքացիների համար ամենաբարձր մակարդակի սպասարկում ապահովելու համար», – գրում է գործակալությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031