Կրեմլյան դիետան վնասում է երիկամները
Իսպասնացի գիտնականները հետազոտություններ են անցկացրել առնետների վրա, և եկել են այն եզրակացության, որ բարձրսպիտակուցային դիետան բարձրացնում է միզաքարային հիվանդության և երիկամի այլ հիվանդությունների զագացման հավանականությունը:
Սպիտակուցների բարձր պարունակությամբ դիետաներն ամենատարածվածներն են` Դյուկանի, Ատկինսի, կրեմլյան… Սրանք բոլորը միևնույն սկզբունքն ունեն:
Իսպանացի գիտնականները պարզել են, որ այս սննդակարգերը մեծացնում են հետագայում երիկամային հիվանդությունների առաջացման հավանականությունը, մասնավորապես՝ մեծացնում են քարերի առաջացման հավանականությունը, քանի որ սպիտակուցային դիետաները նպաստում են մեզի pH-ի և նրանում ցիտրատների պարունակության նվազմանը, ինչպես նաև բարձրացնում են երիկամների կողմից կալցիումի արտազատումը: Այս 3 գործոնի միաժամանակյա ազդեցությունը հանգեցնում է կալցիումային աղերի կուտակման, որոնք քարերի տեսքով խցանում են ծորանի լուսանցքը:
Հեղինակներն առնետներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի առնետները սնվում էին սպիտակուցի կոնցետրացված հիդրոլիզատով: Երկրորդ խումբը սնվում էր սովորական սննդով: Փորձը իրականացվել է 20 շաբաթվա ընթացքում, ինչը համարժեք է մարդկային կյանքի 9 տարիներին:
Արդյունքում, առաջին խմբի առնետները կորցրին սկզբնական քաշի 10 %-ն առանց արյան լիպիդային կազմի փոփոխության, մեզում ցիտրատի կոնցենտրացիան 88%-ով ցածր էր նորմայից, իսկ pH-ը՝ 15%: Երիկամների զանգվածը մեծացած էր 22 %-ով, կծիկային ֆիլտրինը` 13%, մեզանգիումինը` 32%:
Հետազոտության արդյունքները մատնանշում են սպիտակուցային սննդակարգի հետևող պացիենտների առողջության պարբերաբար մոնիթորինիգի անհրաժեշտությունը:
Դյուկանի և դրա նման այլ սննդակարգերը կարող են հետագայում առողջական լուրջ խնդիրներ առաջացնել: Պոտենցիալ վտանգը, որը կարող են հասցնել այս սննդակարգերը երիկամներին, կապված է ռացիոնում այլ սննդատեսակների առյակության հետ:
Այսինքն` մեծ քանակով մրգեր ու բանջարեղեն ուտելու դեպքում, նեֆրոլիթիազի (քար երիկամներում) առաջացման վտանգը նվազում է կալիումի և մագնիումի մեծ քանակների պարունակության շնորհիվ, որոնք մասամբ կոմպենսացնում են թթվայնությունը:

