Թող Ալիևն Ալյաթ նավահանգստին էլ միջանցքի կարգավիճակ տա. չէ՞ որ նա էլ է Միջին միջանցքում. Ռուզաննա Մալխասյան

168.am «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման հանձնաժողովի նախագահ, «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանն է։

Հաղորդման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Չինաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև տարածաշրջանում աշխարհաքաղաքական և տնտեսական նախագծերը։

Մասնավորապես, քննարկվել է Դոնալդ Թրամփի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև TRIPP տրանսպորտային երթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի դիրքորոշումները Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Ադրբեջանի և Հայաստանի անդամակցության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի դիմումը, իսկ Պակիստանն իր հերթին՝ Հայաստանի դիմումը։

Հատուկ ուշադրություն է դարձվել Միջին միջանցքին, Հյուսիս-Հարավ երթուղուն և ժամանակակից Մետաքսի ճանապարհին, ինչպես նաև դրանց դերին տարածաշրջանային տնտեսության և քաղաքականության մեջ։

Քննարկվել են Չինաստանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, դրանց ռիսկերն ու հնարավորությունները չինական ազդեցության աճի համատեքստում։

Անդրադարձ է կատարվել նաև հայ-չինական համագործակցության թեմային ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, երբ դրվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության կարևոր հիմքերը։

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031