Իսպանիայի հարավային Սևիլիա քաղաքում կիրակի օրը բողոքի ցույցեր են տեղի ունեցել, քանի որ հասարակական վրդովմունքն աճում է այն սխալների պատճառով, որոնք հանգեցրել են նրան, որ հարյուրավոր կանայք չեն ստացել կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությունների արդյունքները, հայտնում է AFP-ն։
Իսրայելի օրենսդրական հարցերով նախարարական կոմիտեն հետաձգել է այն օրինագծի հաստատումը, որը թույլ կտար օրենսդիրներին դադարեցնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ ընթացող քրեական գործը, չնայած լրատվամիջոցների հաղորդումներին, որ այն ստացել է արդարադատության նախարար Յարիվ Լևինի աջակցությունը, հաղորդում է Times of Israel-ը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը ճարտարապետ Միքայել Մկրտչյանը և երաժիշտ, դիրիժոր Վահե Բեգոյանն են:
Ի Տեր ննջեց Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում տարածքային հարցը քննարկվում է տարբեր ձևաչափերով, և Ռուսաստանի նախագահը այն քննարկել է նաև այլ ղեկավարների հետ։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել նույն օրը Լեփսիուսի փողոցի 25 հասցեում գտնվող ավտոտնակներում առաջացած հրդեհի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
«150-ից ավելի մարդ ստորագրել էր, որ ես դառնամ Ռադիոյի տնօրեն. Ասացին՝ հիմա ամեն ինչ փոխվել է, կընտրվես. չընտրվեցի»,- 168TV-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ նշում է հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Հարությունյանը՝ խոսելով Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնին հավակնելու մասին։
Վերջին երեք օրերի ընթացքում Թբիլիսիում ձերբակալվել է 60 ցուցարար, այս տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը արգելել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Այս կամ այն բնագավառում անուրանալի ներդրում ունեցած հայտնի ու տաղանդավոր մարդկանց մասին մենք սովոր ենք խոսել միայն գերադրական մակդիրներով՝ վեհացնելով, փառաբանելով, բայց և, միևնույն ժամանակ, դիմազրկելով նրանց… Այնինչ նրանք կենդանի մարդիկ են՝ իրենց թռիչքներով և անկումներով, իրենց տարօրինակություններով և «պահարանի կմախքներով», իրենց մոլորություններով և սխալներով՝ ներելի կամ ոչ․․․
Լիբանանի առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ Իսրայելի կողմից երկրի հարավում և արևելքում մեքենաների վրա կատարված հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել:
Իշխանությունն արհեստական կոնֆլիկտ ի ցույց դնելով՝ թաքցրեց իրական պատճառը, թե ինչու չհրապարակվեց քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Դա իրենց խոստումն էր, իրար հերթ չտալով՝ ասում էին՝ հես ա կհրապարակենք, կտեսնեք՝ ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի արդյունքում։ Բա ինչո՞ւ չհրապարակեցին, որովհետև իրենց արդեն պետք չէ։ Մի բան ակնհայտ է՝ պատերազմի արդյունքների համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։
Մալայզիայում երկօրյա բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակություններին հաջողվել է մշակել առևտրային անհամաձայնությունների լուծման շրջանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հաջորդ շաբաթ կայանալիք անձնական հանդիպման ժամանակ քննարկելու համար, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով կայցելի Անկարա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Բուրհանեդդին Դուրանը։
Հոկտեմբերի 26-ին՝ Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Հարավային Կովկասում ներկայիս աշխարհաքաղաքական վերադասավորումների ու արտաքին խաղացողների ձգտումների ու դիրքավորման ֆոնին բնական է, որ Հայաստանը ձգտում է եվրասիական ուղղությամբ դիրքավորվել այնպես, ինչպես Ղազախստանը, ինչպես նաև թուրքական ազդեցությամբ ուղղությամբ դիրքավորվել այնպես, ինչպես Ղազախստանը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը «փաստացիորեն չի քննարկվում»՝ իր չինացի գործընկերների հետ «շատ լավ» առևտրային բանակցություններից հետո։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի ռուսաստանյան ակտիվների բռնագրավման ցանկացած փորձի, հաղորդում է «Коммерсант»-ը՝ վկայակոչելով նրա հարցազրույցը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի պատրաստակամության մասին՝ շարունակել հակամարտությունը ևս երկու-երեք տարի, The Sunday Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Ինտերը» սպասում է լրացուցիչ բժշկական եզրակացությունների՝ կապված կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի հետ։ Հայ ֆուտբոլիստը վաղաժամ լքել է խաղադաշտը «Նապոլիի» դեմ խաղի ժամանակ (3-1)՝ «Ստադիո Մարադոնա» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման 32-րդ րոպեին։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Արտակ Զաքարյանը գրում է. «Ամեն շաբաթվա նման, այսօր ևս մայրաքաղաքի Սուրբ Աննա եկեղեցին լեցուն էր իր հավատավոր զավակներով»:
Լևոն Զուրաբյանը գրում է. «ՆԻԿՈԼԻ ՖԻԱՍԿՈՆ»:
Թրոմբոֆիլիան արյան մակարդման խանգարում է, որը մեծացնում է թրոմբոզի (արյունատար անոթներում արյան մակարդուկների առաջացում) վտանգը։ Մանրամասների մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հեմոֆիլիայի և թրոմբոզի կենտրոնի բժիշկ-արյունաբան Նելլի Սարգսյանի հետ։
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում քամու հետևանքով Արամի 54 շենքին շինարարական երկաթյա ձողերով հավաքված ցանցը պոկվել ու ընկել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ Իսրայելը՝ որպես ինքնիշխան պետություն, ինքն է որոշում իր անվտանգության քաղաքականությունը և այն, թե որ օտարերկրյա ուժերի հետ է համագործակցում, հաղորդում է Reuters-ը։
Երեկ հայտնի է դարձել, որ հիվանդանոցում մահացել է երիտասարդ ուսուցիչ, 26-ամյա Գիգա Ավալիանին, որին, ըստ առկա տեղեկությունների, Թբիլիսիի Թեմքա թաղամասում ծուղակ էին պատրաստել, ծեծի ենթարկել և ծանր վնասվածքներ հասցրել գլխի շրջանում, հաղորդում է TV Pirveli-ն։
Վերջին տարիներին TikTok-ը, YouTube Shorts-ը և Instagram Reels-ը դարձել են այնպիսի հզոր հարթակներ, որոնք գրավել են հատկապես դեռահասների և երեխաների ուշադրությունը։ Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութերը թվում են անմեղ, սակայն հետազոտությունները ցույց են տալիս՝ դրանք կարող են փոխել ուղեղի աշխատանքը, ազդել ուշադրության, որոշումների կայացման և անգամ տրամադրության վրա։
Բացի սրբապղծությունը, այսօր տեղի ունեցավ Փաշինյանի համար ամենասարսափելին. ինքն էլ հասկացավ՝ այլևս չունի ժողովրդական աջակցություն, նույնիսկ 1000 մարդ չի կարողանում ապահովել իր միջոցառումներին:
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նշել է, որ Աստծո դեմ պայքարելը անհնար է, և նա դա անողներին համարում է անհաջողակներ։
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում գտնվող «Տաշիր պիցցա» սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։