Պատերազմ հրահողը Փաշինյանն է և իր թույլ իշխանությունը. Հրանտ Միքայելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ,  տնտեսագետ  Հրանտ Միքայելյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Շատերը չէին ընկալում, որ այս շարժումը կարող է երկրում ամեն ինչ փոխել, բայց այսօր ակնհայտ է՝ Բագրատ սրբազանի նկատմամբ՝ հետաքրքրություն, հավատ, իսկ իշխանությունների մոտ անհանգստություն կա, դա արտահայտվում է կոպիտ, վիրավորական հայտարարություններով և գրառումներով։ Իշխանությունների ներսում ճաքեր կան, և ուզում են դրա դեմն առնել նախապես։ Ընդդիմությունը պետք է աջակցի այս շարժմանը, թեև շարժման օրերի ընթացքում շարքերում երբեմն նկատվում են տարատեսակ անձնավորություններ, որոնք անձնական խնդիրներ լուծելու համար փորձում են խցկվել շարժման մեջ։ 
  • Իշխանությունների վարկանիշի անկումը կրիտիկականին մոտ է։ 
  • Գործակալը չի կարող պատկերացնել, որ դիմացինը գործակալ չէ: 
  • Այն քաղաքական ուժերը, որոնք այսօր վերահսկում են պետական ինստիտուտները՝ քաղաքականացված են, ուստի, եթե վաղն ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրություն լինի՝ գործող իշխանություններն ամբողջ պետական ռեսուրսը գործի կդնեն, որպեսզի վերարտադրվեն։ Ողջ պետական ռեսուրսը, այդ թվում՝ իրավապահ մարմինները, ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը կօգտագործեն իրենց վերարտադրվելու համար:
  • Եկեղեցին քաղաքական իշխանության ձգտում չունի, բավարարվում է հոգևոր իշխանությամբ։ Երկրում ստեղծված իրավիճակը, պետության առջև կանգնած մարտահրավերները և իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ 2018-ից սկսած կազմակերպված ու հետևողական պայքարն է ստիպել պայքարի դուրս գալ:
  • Ակնհայտ է, Փաշինյանն իր գործողությունների լեգենդավորման վարպետ է՝ եկեղեցու նկատմամբ ատելություն գեներացնելով: Այս 6 տարիների ընթացքում մի քանի բան է արել՝ ատելության գեներացում  և Արցախի հանձնում, Հայաստանի տարածքների բաժանում։
  • Փաշինյանը չի կարող իր սեփական վարկանիշը բարձրացնել, կարող է միայն աջուձախ վարկաբեկել եկեղեցուն։ Փաշինյանը գիտակցում է, որ եկեղեցին կարող է խափանել տարածքների հանձնման իր ծրագիրը, դրա համար վարկաբեկում է։
  • Փաշինյանը, ՔՊ-ն ու Ադրբեջանը հիմա նույն կեղծ թեզն են շրջանառում՝ իբրև թե Բագրատ սրբազանն այս շարժումով պատերազմ է բերելու։ Երկու ամիս առաջ ինքը՝ Փաշինյանը, Տավուշում հայտարարում էր, որ եթե սահմանազատում չանենք՝ պատերազմ կսկսվի։ Իհարկե, Ալիևը պատերազմով սպառնում է, բայց դա միշտ՝ և Լևոն Տեր-Պետրոսյանի, և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Ադրբեջանի քաղաքականությունն է եղել։ Այսինքն՝ պատերազմ հրահրողը Փաշինյանն ու իր իշխանությունն է՝ իրենց թուլությամբ։
  • Տարածաշրջանում այսօրվա Հիտլերը՝ Ալիևը, մասնակի զիջումներով չի բավարարվելու, Հայաստանի նկատմամբ պահանջներն անընդհատ ավելացնում և ավելացնելու է, Ալիևը պատերազմ սկսելու է։ Պարզապես Հայաստանում պետք է լինի իշխանություն, որը Հայաստանի ազգային շահերը առաջ կմղի՝ ճիշտ արտաքին քաղաքականություն վարելով:

Կարդացեք նաև

  • Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու Փաշինյանն ամբողջությամբ տապալել են Արցախի հարցը, որովհետև Ադրբեջանն այդ պլանն ուներ, Հայաստանը դա թույլ է տվել՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում, Ռուսաստանն էլ ոչինչ չի արել դա կանխելու համար։ Հայաստանի իշխանությունները սադրեցին պատերազմը՝ թույլ տալով, որ տեղի ունենա այս պատերազմը։
  • Իշխանություններն Ալիևին Տավուշից 24 դիրք են զիջել և, եթե հանձնեն նաև անկլավները, ապա այդպիսով հնարավորություն կտրվի Ադրբեջանին արդեն խորանալ Հայաստանի տարածքի մեջ։
  • Այսօր Փաշինյանի շնորհիվ Հայաստանը չի կարող պաշտպանվել։ Դրա դեմն առնել հնարավոր է Իրանի միջոցով. Իրանն ասել է, որ թույլ չի տալու օտար ուժերի մուտքը տարածաշրջան։ Իրանը շահագրգռված է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխախտվի: Իրանը տեսավ, որ եվրոպական դիտորդական առաքելությունն աստիճանաբար վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։
  • Իրանը մի քանի անգամ զորավարժություն է անցկացրել, համատեղ զորավարժության առաջարկ է եղել նաև Հայաստանին, սակայն չի ընդունվել:
  • Փաշինյանը միջպետական ճանապարհներից կտոր-կտոր հանձնում է Ադրբեջանին։
  • Առանց Իրանի՝ Հայաստանի անվտանգությունն ապահովել անհնար է, եթե ստեղծվեն զարգացող հնարավորություններ, ապա դա կտա պատերազմից խուսափելու հնարավորություն։ Իսկ արևմտամետ դիրքորոշմամբ Հայաստանը բախվելու է մի քանի խնդիրների. Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամությունը չի դադարելու, և դրան զուգահեռ՝ Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ, նոր թշնամի ենք ձեռք բերելու՝ ի դեմս Իրանի և Ռուսաստանի։ Ռուսաստանի հետ բոլոր կապերն այս իշխանությունների ջանքերի շնորհիվ խզվել են, Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։  
  • Փաշինյանը թեև միշտ հրապարակային ելույթներում իբրև թե դեմ է արտահայտվել Զանգեզուրի միջանցքին, բայց այսօր արդեն ակնհայտ է, որ նա դեմ էր ոչ թե  միջանցքին, այլ Ռուսաստանի ներկայությանը։ 
  • Հայաստանով, որևէ պարագայում, միջանցք չպետք է լինի, որովհետև դա ուղղակի սպառնալիք կլինի Հայաստանի անվտանգությանը։
  • Հայաստանը պետք է անվտանգության գործոնը մեծացնի՝ Իրանի հետ իր համագործակցությունն ավելացնելով։ 
  • Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ հիմա լավ ժամանակ է խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Ադրբեջանը չի ուզում խաղաղություն, անգամ, եթե ստորագրի պայմանագիրը, միևնույն է, Ադրբեջանը խախտելու է։ Այս ծրագրի նպատակն էր՝ Ռուսաստանին հանել տարածաշրջանից: Սակայն, որքան էլ Նիկոլ Փաշինյանն ուզի՝ չի կարող Ռուսաստանին հանել տարածաշրջանից, եթե  Ռուսաստանն ինքը դա չցանկանա։ Հայաստանը, իհարկե, դառնում է առանց բռնակի ճամպրուկ Ռուսաստանի համար, բայց  դուրս չի գա տարածաշրջանից, Գյումրիից էլ ռազմաբազան չի հանի: 
  • Իհարկե, Ռուսաստանի քաղաքականության մեջ կան լուրջ սխալներ, Փաշինյանի քաղաքականությունն էլ նպաստում է, որ Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից և Հայաստանից, բայց, միևնույն է, դա տեղի չի ունենա։ Տարածաշրջանում ներկայություն ունենալու Արևմուտքի կարողությունները շատ սահմանափակ են։ Այս տարածաշրջանում Թուրքիան, Իրանը, Ռուսաստանն ուժեղանալու են Արևմուտքի համեմատությամբ։

Հիշեցնենք ընթերցողին, որ 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով և ըստ տարբեր ԶԼՄ հրապարակումների, Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը տարբեր քաղաքագետների և  քաղհասարակության ներկայացուցիչների հետ փակ հանդիպումներում պատմել էր, որ 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո հանդիպել է Արևմուտքի որոշ ներկայացուցիչների հետ՝ ասելով, որ ցանկանում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, սակայն  մասնավորապես ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչներն իրենց  ասել են՝ դուրս չգալ ՀԱՊԿ-ից և սպասումներ չունենալ իրենցից, այդ թվում՝ ՆԱՏՕ-ից: 

  • Արևմտյան վերլուծական պարբերականներում հրապարակվել է, որ Արևմուտքը չի ողջունում Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից, որը կարող է հակառակ գին և ազդեցություն ունենալ։ Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ասում էին, որ՝ էս մարդիկ ամեն ինչ տապալելու են և վերջում մեզ են մեղադրելու և կարգելու պատասխանատու։ Այս իշխանությունների վարած քաղաքականությունը պայմանավորված է մեկ ցանկությամբ՝ մի բան ստանալ Արևմուտքից։ 
  • Չի կարելի մոլորեցնել մարդկանց: Ադրբեջանական բանակը մոտ 80 հազար է, մերը՝ մոտ 45 հազար, եթե ՆԱՏՕ-ն ստանձնի Հայաստանի համար պատասխանատվություն, նշանակում է՝ Հայաստան պետք է ուղարկի առնվազն 30 հազարանոց զորք: Հասկանում եք, չէ՞, որ դա չի լինելու, դա անլուրջ է՝ ՆԱՏՕ-ն Ադրբեջանի հետ չի պատերազմելու երբեք, այդ անլուրջ մոտեցումը նշանակում է պարզապես խաղալ Հայաստանի ապագայի հետ։
  • Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներում կարևոր են էներգակիրների շարժերը։ 
  • Զանգեզուրի միջանցքը դիտարկվում է մուլտիմոդալ միջանցք, որը կարող է ապահովել Թուրքիայի կապը, օրինակ, Աստանայի հետ։ Միջին միջանցքով էլ ճանապարհ է բացվում Չինաստանից դեպի Արևմուտք, այստեղ Թուրքիան ևս շահագրգռվածություն ունի։ Եթե մենք թույլ տանք Զանգեզուրի միջանցքի բացումը, ապա կդառնանք պարզապես տարանցիկ գոտի։ 
  • Հայաստանին ուժով պարտադրում են միանալ թուրքական ճանապարհին՝ Ստամբուլից դեպի Միջին Ասիա, այս ուղղությամբ է իրականացվում Հայաստանի գործող իշխանությունների որդեգրած պետական քարոզչությունը՝ ներսում, և արտաքին քաղաքականությունը՝ դրսում։ 
  • Սուտ է, թե Հայաստանում իրականացվում է «Խաղաղության խաչմերուկ», պարզապես Հայաստանն ընդգրկվում է Արևմուտք-Արևելք ճանապարհային խաչմերուկում։ Ադրբեջանը ՀՀ իշխանությունների թույլտվությամբ, փակում է Հյուսիս-Հարավ ճանապարհը։ Կիրանցում տեղի ունեցող սահմանազատման գործողություններից հետո խզվելու է ճանապարհային կապը Վրաստանի հետ, և սրանք փորձում են խցկել Հայաստանի ճանապարհները դեպի ներս, բայց Ադրբեջանը դրանց հետևից էլ է գալու։ 

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս