Անվտանգության մեծագույն երաշխիքը հայոց բանակն է ու հայ ժողովուրդը. Բագրատ Սրբազան
Մայիսի 15-ին ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:
Իսկ մինչ այդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցներն ու համախոհները հավաքվել էին Երևանի չորս կետերում և շարժվում էին դեպի Օպերա, դրսևորելու քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը:
Այս շրջանակում լրագրողների հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդը, պատասխանելով հարցին, որ թեև Նիկոլ Փաշինյանը պետական սահման ունենալը համարում է անվտանգության երաշխիք, միևնույն ժամանակ նա հայտարարում է՝ այսօրվա աշխարհում կայուն երաշխիքներ չկան, արդյո՞ք շարժումն ունի այլընտրանք այս քաղաքականությանը, պատկերացմանը, նշել է.
«Անվտանգության մեծագույն երաշխիքը հայոց բանակն է ու հայ ժողովուրդը, ով պիտի երաշխավորի մեր անվտանգությունը: Միայն թուլակամներն են, որ իրենց հույսը դնում են սրա-նրա վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում