ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է. 10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԹՈՇԱԿԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ. ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի պետական պարտքը 13.5 միլիարդ դոլարի հասցրած Հայաստանի Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողով էր ներկայացրել 2026 թվականի բյուջեի նախագիծը:

«Առաջին անգամն է, երբ մենք Բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում: Արդեն 1 տարի 8 ամիս ՀՀ-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել»,– ասաց բյուջեն ԱԺ-ում ներկայացող Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հիշեցրեց՝ Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, խոսելով 2026 թվականի բյուջե նախագծի մասին, նշեց՝ այն Հայաստանի տնտեսության հիմքերը քանդող բյուջե է, որովհետև այս բյուջեով նվազեցված են այլ բոլոր ոլորտների բյուջեները, որոնք Հայաստանի տնտեսության հիմքերն են՝ արտադրություն, գյուղատնտեսություն և այլն։

Կարդացեք նաև

«Օրինակ՝ Հայաստանի պետական պարտքը հաջորդ տարի կլինի 15.5 միլիարդ դոլար. դա է, չէ՞, իրենց աշխատանքի արդյունքը. ի դեպ, այս իշխանությունը պետական պարտքը դրան է հասցրել 6.5 միլիարդ դոլարի։ Հիմա այս 15.5 միլիարդ դոլարի պետական պարտքն իր վրա զգալու է բիզնեսը՝  տուգանքներով, հարկային բեռի ավելացմամբ, սովորական քաղաքացին՝ հարկային բազաների ավելացմամբ ու գնաճով»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հետևապես՝ անիմաստ է հավատալ Հայաստանի իշխանության ղեկավարի հայտարարություններին, թե բյուջեն ժողովրդինն է, որովհետև ստում են։

 «Օրինակ՝ ասում են՝ թոշակ ստացողների համար անկանխիկ առևտուր անելու դեպքում նախատեսվում է այս տարվա հունվարի 1-ից 20 տոկոս հետվճարի վերադարձ։ Ստում են։ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացրել են 20 միլիարդ դրամ, իսկ եթե 20 միլիարդ դրամը բաժանում ենք Հայաստանի 500 հազար թոշակառուի թվի վրա, ստացվում  է՝ յուրաքանչյուրի համար ավելացում ընդամենը 3200 դրամի չափով,  իսկ եթե սրանից էլ հանում ենք նաև պահվող հարկը, ապա ստացվում է, որ թոշակառուների հետվճարը կազմելու է 2600 դրամ, հետևապես՝ ստում են, թե թոշակառուների  համար նախատեսվելու է 10000 դրամ հետվճար»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝  տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս