Իրանը թույլ չի տա Բաքվին և Անկարային միջամտել ՀՀ ներքին գործերին․ Ահմադ Քազեմի

«Գոյատևման և կործանման պատմական խաչմերուկում Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ճանապարհով որոշել իր ճակատագիրը»,-այս մասին «X»-ի իր էջում գրել է հեղինակավոր իրանցի վերլուծաբան Ահմադ Քազեմին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և, մասնավորապես, Բագրատ սրբազանի առաջնորդած համաժողովրդական շարժմանը։

Ըստ էության արձագանքելով Բաքվից հնչող՝ Նիկոլ Փաշինյանին աջակցության կոչերին, Քազեմին մասնավորապես գրել է, որ Իրանը չի միջամտում որևէ երկրի ներքին գործերին։

«Սակայն Իրանը բացարձակ թույլ չի տա Բաքվին, Անկարային կամ այլոց միջամտել Հայաստանի ներքին գործերին»,- նշել է Քազեմին։

Հիշեցնենք, որ օրերս թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում մեջբերել էր ադրբեջանցի քարոզիչ Ալի Հաջիզադեի մեկնաբանությունը․
«Եթե հարևան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում և սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը:

Կարդացեք նաև

Քաոսից, անարխիայից և քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական մերձությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության կարևորությունը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը՝ օրինական կառավարությանն աջակցելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս