Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է անվճար հետազոտությունների մեկամսյակ
ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ), կարևորելով հանրային առողջությունը, նախաձեռնում է անվճար հետազոտությունների մեկամսյակ. հայտնում են ԻՀԱԿ-ից՝ նշելով, որ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 27-ը այցելելով ԻՀԱԿ ամբուլատոր, ստացիոնար կլինիկաներ կամ Թոքաբանության ազգային կլինիկա քաղաքացիները կստանան լիովին անվճար հետազոտություն ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ:
Կենտրոնից նշում են, որ հետազոտությունների պատասխանը տրամադրվելու է 30-40 րոպեի ընթացքում: Դրանց քաղցած մոտենալը պարտադիր չէ:
«Հետազոտությունների համար քաղաքացիները կարող են մոտենալ հետևյալ ժամերին՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա` Բաբաջանյան 42 (ստացիոնար կլինիկա)՝շուրջօրյա: Երևան, Ավան` Աճառյան 2 (ամբուլատոր կլինիկա)՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-15:00: Քաղաք Աբովյան, Արզնու խճուղի 10 (Թոքաբանության ազգային կլինիկա)՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-15:00»,- նշում են կենտրոնից:

