168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը խոսելով սպասվելիք ակցիայի և Արցախում տիրող իրավիճակի մասին, նշեց՝ այն ամենը, ինչ անում են ադրբեջանցիները Բերձորի ճանապարհին, կեղծ էկոլոգիական ակցիա է, վստահ է, որ սա բոլորն էլ հասկանում են։
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ադրբեջանական հերթական սադրանքից հետո Հայաստանի իշխանություններին կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը։
Ադրբեջանական caliber.az-ը հոդված էր հրապարակել՝ հղում տալով Էդվին Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմն հայ բլոգերի գրառմանը, որը տեղադրվել էր «Республика Армения» տելեգրամյան ալիքում:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման ֆոնին Ադրբեջանում նորից ակտիվացել է Ստեփանակերտը ՀՀ-ին միացնող ճանապարհահատվածում սահմանապահ և մաքսային կետեր տեղադրելու թեման, ինչպես նաև ռուս խաղաղապահներին, այսպես ասած, «անվստահություն» հայտնելու հարցը:
«Եկեք այս ամենի մեջ դրական սաղմեր տեսնենք. Արցախի ղեկավարությունը և ժողովուրդը վճռականորեն ասացին՝ հանքավայրերը մերն են, մեր հայրենիքն է, մենք ենք տերը, երկրորդ ասացին՝ մենք կգնանք՝ մեր ճանապարհները կբացենք, ռուս խաղաղապահները համոզել են, որ իրենք կանեն: Արցախը այսօր միասնական է: Չկան քաղաքական և սոցիալական տարանջատումներ, բոլորը հավասար են: Ես խոնարհվում եմ արցախցիների կամքի, իրենք հողում ապրելու և արարելու վճռականության առջև»։
«Մենք՝ արցախցիներս, մեր կյանքում ավելի մեծ դժվարություններ ենք տեսել, այնպես որ, սա արցախցիների համար թեթև դժվարություն է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը թշնամու կողմից փակելու հարցին՝ ասաց երգչուհի Գայա Արզումանյանը։
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ արդեն հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է՝ այս սադրիչ գործողությունները, որոնք կազմակերպվել են անմիջապես Բաքվից, նպատակ ունեն հայաթափում իրականացնել Լեռնային Ղարաբաղում։
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նկատեց. «Այս ամենը, դժբախտաբար, զարմանալի չէ, որովհետև ունես երկիր, որը զինված չէ, և ունես ղեկավար, որը չգիտի՝ ինչպես երկիր ղեկավարել, և անընդհատ զիջումներ է անում: Թշնամին հիմար չէ, տեսնում է՝ դիմացինը զիջումների է պատրաստ. երբեք կանգ չեն առնելու»:
«Գազն անջատված էր, արցախցին չթողեց իր տունը: Թշնամին սահմանին կանգնած է, պանիկայի մեջ չեն ընկել, տներից չեն փախչում: Մեր հայը պանիկա չունի, եթե տեսնում է, որ իր հետևում կանգնած է ամուր բանակ, ամուր ղեկավար»,- ասաց հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման շրջանակներում ՝ հավելելով, որ հայ ժողովուրդը պայքարի ուժ ունի:
«Ասում ենք՝ վայ, ինչ լավ է, գազն եկավ: Ոչ, գազը չի եկել: Քանի դեռ գազի փականն իմ ձեռքում չէ՝ չեմ ընկալելու, որ գազ ունեմ»,- ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման ընթացքում:
«Մենք համակարգային լուծմամբ պետք է առաջնորդվենք: Իսկ սա ընդամենը հայաթափման քաղաքականություն է, այս գիտակցությունը կա՞, թե՞ չկա: Որովհետև, եթե Արցախում չկան հայեր, չկա ինքնորոշման իրավունք»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման ընթացքում:
«Երկար ժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում էին այն մասին, որ պետք է պայմանագիր ստորագրվի Հայաստանի հետ, բայց ինչ-որ պահից թե Ալիևի, թե Փաշինյանի խոսակցական լեզուն փոխվեց, նրանք սկսեցին պարզապես քննադատել միմյանց»,- ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման շրջանակներում:
Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Մատաղիսի մատույցներում զոհված 29-ամյա սպա Սերգեյ Մուրադյանի որդիները՝ 3 տարեկան Գարեգինը և 6 տարեկան Գուրգենը, թշնամու կողմից ճանապարհը փակվելու հետևանքով հայտնվել են շրջափակման մեջ, արդեն 1 շաբաթ է՝ չեն տեսել մորը, մնացել են տատիկների խնամքին։
«Տևական ժամանակ տարբեր ամբիոններից հնչեցվում են կարծիքներ՝ թե՛ մանիպուլյատիվ, թե՛ ոչ ուղղակի, որ սա ռուս խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության գոտի է, և Հայաստանը որևէ ձևով չի կարող վերահսկողության տակ պահել այս իրավիճակը: Սա ամենամեծ սխալն է, որ թույլ ենք տվել. այսինքն, Հայաստանի հրաժարումը Արցախի անվտանգության երաշխավորից՝ նրանց թողնելով մեկուսացած վիճակում կամ 3-րդ երկրի հայեցողությանը»:
Արցախի և Հայաստանի հանրապետությունների՝ նախկին, իսկ Արցախի՝ նաև գործող Մարդու իրավունքների պաշտպանները դեկտեմբերի 15-ին բողոքի ակցիա էին անցկացրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների առջև: Եղան նաև ԵՄ գրասենյակի մոտ: Վերջին կանգառը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն էր:
Լաչինի միջանցքի փակումից հետո տեղի ունեցած իրադարձությունները հերթական անգամ, բայց ավելի առարկայաբար ցույց տվեցին, որ Հայաստանում գործնական, գործառութային իմաստով պետություն գոյություն չունի։ Դրա մասին գրեթե ուղիղ տեքստով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում կոչեր անելով բոլորին՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ֆեյսբուքյան օգտատերերին, ակտիվիստներին և պասիվիստներին, աղմուկ բարձրացնել Արցախին սպառնացող հումանիտար աղետի մասին։ Նա, իհարկե, ձևականորեն հայտարարեց […]
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 մշտական անդամներից ԱՄՆ-ի, Չինաստան-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների առջև: Եղան նաև ԵՄ գրասենյակի մոտ: Նրանց հաջորդ կանգառը Մեծ Բրիտանիայի դեսպանատունն էր:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 մշտական անդամներից ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների առջև: Բողոքի ակցիա անցկացրեցին նաև ԵՄ գրասենյակի մոտ: Նրանց հաջորդ կանգառը Մեծ Բրիտանիայի դեսպանատունն է:
«Մարդիկ չեն հասկանում՝ Ադրբեջանին հետաքրքրում է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը». Յուրի Հայրապետյան
Արդեն 72 ժամ է՝ Արցախը շրջափակման մեջ է: Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։ Թվիթերում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Այն ամենը, ինչ հիմա կատարվում է՝ ադրբեջանական իշխանությունների համար անպատժելիության հետևանքն է, որովհետև նրանք զգում են՝ ինչ անում են, չկա պատիժ, և էլ ավելի մեծ տեմպերով շարունակում են»,- ԵՄ գրասենյակի մոտ Արցախի ՄԻՊ-երի բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որ նույնպես միացել էր ակցիայի մասնակիցներին:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա էին նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 5 երկրների Հայաստանում գտնվող դեսպանությունների մոտ: Առաջին ակցիան իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ, ապա շարժվեցին դեպի Չինաստանի դեսպանատուն: Հաջորդ կանգառը ԵՄ գրասենյակն էր:
Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական գնահատական կտա տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, նաև կապահովի Լաչինի միջանցքի անարգել շարժը. Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ալիևի հրահանջով հայտնվել են Շուշիի մատույցներում և փակել են կյանքի ճանապարհը: Կարծես այս խեղկատակությանը բավականին երկար են պատրաստվել և ցանկանում են ահաբեկչական հերթական մթնոլորտը ստեղծել Արցախում, որն իրենց մոտ չի հաջողվի»,- Չինաստանի դեսպանատան մոտ 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ով մասնակցում էր Արցախի ՄԻՊ-երի բողոքի ակցիային:
Բացե՛ք կյանքի ճանապարհները.Բողոքի ակցիա՝ Չինաստանի դեսպանատան մոտ
Արցախի գործող ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ Ադրբեջանը, 4-րդ օրն է՝ փակել է Արցախի կյանքի ճանապարհը և թույլ չի տալիս, որպեսզի կենսական կարևորության սննդամթերք, ապրանքներ, մարդկանց փոխադրում իրականացվի, իսկ երկու օր առաջ դադարեցվել է գազամատակարարումը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ:
Արդեն չորրորդ օրն է՝ ադրբեջանցի «էկո»-տեռորիստների կողմից փակված է մնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով 120 000-ից ավելի արցախցիների համար: Այն պահին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 5 երկրների Հայաստանում գտնվող դեսպանատների մոտ Արցախի Հանրապետության անկախության տարիների Մարդու իրավունքների 4 պաշտպանները բողոքի ակցիա էին անցկացնում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում էր դիզվառելիքի գործով հերթական նիստը:
«Եթե հնարավոր լիներ, իհարկե, կտեղափոխվեր»,- ասաց ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե սանավիացիան չի՞ կարող շտապ բուժօգնության կարիք ունեցողներին տեղափոխել Երևան: Սանավիացիայի ուղղաթիռներով Տավուշի մարզի գյուղեր էին գնում: