ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ․ տնտեսական երկխոսության զարգացում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մակրոտնտեսության և ինտեգրման հարցերով կոլեգիայի անդամ Դանիյար Իմանալիևը Ռուսաստանի և ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում անցկացված գործարար համաժողովում վարել է «ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերություն․ համագործակցություն էներգետիկայի, ենթակառուցվածքների և արդյունաբերական կոոպերացիայի ոլորտներում» թեմայով նիստը։

Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին և երկու տարածաշրջանների տնտեսական կապերի ամրապնդման նպատակով ինտեգրացիոն լավագույն փորձի կիրառմանը։
ԵՏՀ ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև ձևավորված համագործակցության մեխանիզմները անհրաժեշտ պայմաններ են ստեղծում գործնական ուղղվածություն ունեցող երկխոսության ընդլայնման համար։

Դանիյար Իմանալիևի խոսքով՝ ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրների միջև տնտեսական համագործակցության օրակարգը ներառում է պարենային անվտանգության ապահովումը, գյուղատնտեսության կայուն զարգացումը, տնտեսության թվային վերափոխումը, արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների զարգացումը, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների ընդլայնումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930