Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության տարրերից էր, որ Ադրբեջանը ողջ աշխարհի կողմից ձեռք բերեց ապակառուցողականի համբավ. Հայկ Մամիջանյան
Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, այսօր տված ասուլիսի ժամանակ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին, ով երեկ հանդես էր եկել քննիչ հանձնաժողովի նիստում, կրկին հիշեցրեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մասին:
«Սերժ Սարգսյանի թողած ժառանգության կարևորագույն կետերից էր այն, որ հանդես էր գալիս եռաստիճան երաշխավորությունների համակարգ՝ հակամարտող կողմերի միջև համաձայնություն, Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարություն»,-ասաց նա՝ թվարկելով նաև այդ բանակցային ժառանգության մյուս առավելությունները:
Ըստ նրա՝ նախագահ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի տարրերից է այն, որ հանրաքվեն վերջնականապես ֆիքսվեց, ամբողջ աշխարհի համար Ադրբեջանը ստացավ ապակառուցողականի համբավ:
«Փուլային լուծման նախաբանում առկա էր Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվելու դրույթ: Սկսած Մադրիդյանից և շարունակվելով Կազանում՝ այդ դրույթը դուրս է եկել: Եվ սա էր հանդիսանում բանակցային գործընթացի բեկումնային ձեռքբերումներից մեկը»,-ասաց Հայկ Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: