Հայտնի անձնավորությունը սադրում է մարդկանց. իրեն շտապ ետընտրական գործընթացներ են պետք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ և դա իրեն հենց հիմա է պետք։
Ինչու։
Ընտրությունների լեգիտիմությունն, ու երեք տեղամասերի արդյունքների չեղարկման պատճառով նաև` լեգալությունը, հարցականի տակ է։
Դա իր համար լրջագույն խնդիրներ է առաջացնում եւ երկրի ներսում, և, հատկապես, միջազգային հարթակներում, պոտենցիալ ծանր հետևանքներով հանդերձ։
Ընտրություների հետևանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է։ Ցանկանում է ցույց տալ, որ ինքն ացելի շատ մարդ կհանի փողոց, քան` ընդդիմությունը, դրանով փորձելու է ցույց տալ, որ ավելի մեծ աջակցություն ունի։
Այսինքն, իրեն շտապ ետընտրական գործընթացներ են պետք»։

