Բաժիններ՝

Հռոմի Պապը ծրագրում է այցելել Պերուում իր նախկին ծառայության տարածաշրջան

Հռոմի Լևոն XIV պապը ծրագրում է այցելել Պերու նոյեմբերի առաջին կեսին, հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ Խոսե Բալսասարը Վատիկանում քահանայապետի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը։

Ըստ Բալսասարի՝ այցը կարող է տևել շուրջ 10 օր և ներառել այցելություններ Լիմա, ինչպես նաև Չիկլայո քաղաք՝ Պապի նախկին նստավայր, որտեղ նա նախկինում ծառայել է որպես եպիսկոպոս, և մի շարք այլ թեմեր։

«Նա շատ մեծահոգի էր։ Նա հիշում էր Չիկլայոն, և մենք խոսեցինք շատ բաների մասին, բացի ազգային քաղաքականությունից, ներառյալ՝ Չիկլայոյի խոհանոցը»,- նշել է նախագահը։

Վատիկանում Բալսասարի և Հռոմի պապի հանդիպումը տևել է մոտ երկու ժամ, հայտնել են Պերուի նախագահի աշխատակազմից։

Լևոն XIV-ը, որը նախկինում հայտնի էր որպես ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևո, 2015 թվականին նշանակվել էր հյուսիսարևմտյան Պերուի Չիկլայոյի եպիսկոպոս և ստացել էր Պերուի քաղաքացիություն։

Հաղորդվում է նաև, որ քահայանապետը դիտարկում է այս տարվա վերջին Ուրուգվայ և Արգենտինա այցելելու հնարավորությունը՝ Հարավային Ամերիկայի երկրներ կատարելիք ավելի լայն ուղևորության շրջանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930