Իսկ ո՞ւմ եք համարում մտավորական… Այդ մարդկանց մոտ բեկում չի լինելու. Հրանտ Թոխատյան

«Հենց հիմա արդեն բեկումը սկսվեց, որովհետև մարդկանց ամբողջ մտազբաղության մեջ մտավ «Հայաքվեի» ամենակարևոր նպատակը, հասկացան, որ առաջին անգամ իրենք իրենց ձեռքով կարող են օրենք ընդունել, օրենք մտցնել տալ՝ ըստ ժողովրդի ցանկության»,- ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։

Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնությունը փաստաթղթերի փաթեթն այսօր հանձնեց ԿԸՀ:

Հրանտ Թոխատյանը հույս ունի, որ հասարակությունը կմիանա նախաձեռնությանը, ինքն էլ իրենից կախված ամեն ինչ կանի՝ տարածելու, բացատրական աշխատանքներ տանելու ուղղությամբ։

Թե ինչո՞ւ Շուշին «բոմժանոց» համարող մշակութային գործիչները չեն զղջում հարցադրմանն ի պատասխան՝ նա նկատեց. «Ուրեմն՝ այդպես են կարծում, ապրում և այդպես են ստեղծագործում, դրա համար էլ մեր վիճակն այսօր սա է»:

Կարդացեք նաև

«Էդ մարդկանց մոտ բեկում չի լինելու»,- վստահեցրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930