Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի ՀՕՊ համակարգ

Գերմանիան և Ուկրաինան հիմք են դրել հակահրթիռային հակաօդային պաշտպանության համակարգի համատեղ մշակման համար: Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը համաձայնագրի ստորագրման մասին հայտարարել է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հարցերով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ը։

«Մի քանի գերմանական ընկերություններ հետաքրքրություն են հայտնել այս նախագծի նկատմամբ: Այն կարող է կարևոր ներդրում ունենալ Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգության գործում», – նշել է Պիստորիուսը՝ ընդգծելով, որ նման համագործակցությունը վաղուց ավելի քան միակողմանի է՝ հղում անելով ուկրաինական նորարարություններին և փորձին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930